Ամերիկյան Amazon ընկերության հիմնադիր-ղեկավար Ջեֆ Բեզոսը, որը 25 տարվա համատեղ կյանքից հետո հայտարարել է ՄքՔենզի Բեզոսից բաժանվելու մասին, ամուսնական պայմանագիր չունի, այդ իսկ պատճառով ստիպված կլինի իր երեխաների մորը տալ ահռելի կարողության կեսը: Այս մասին գրում է Daily Mail-ը՝ հիշեցնելով, որ Բեզոսը մոտ 140 մլրդ դոլար ունի:
Աղբյուրը մանրամասնում է, որ ամուսնալուծության հայցը ներկայացվելու է Վաշինգտոնի դատարան: Արդյունքում ամուսնության ընթացքում ձեռք բերված ամբողջ կարողությունը հավասար կիսվելու է նրանց միջև: Դրա շնորհիվ 48-ամյա ՄքՔենզի Բեզոսը կդառնա աշխարհում ամենահարուստ կինը՝ ունենալով մոտ 70 մլրդ դոլար կարողություն:

Հատկանշական է, որ զույգն ամուսնացել է հանդիպումից վեց ամիս անց՝ սիրահարված լինելու պատճառով կարևորություն չտալով ամուսնական պայմանագրի կնքմանը:
1993թ. ամուսնանալուց հետո նրանք տեղափոխվել են Սիեթլ, որտեղ ապրում էին վարձակալած մեկ սենյականոց բնակարանում: 1994թ. Բեզոսն ավտոտնակում հիմնել է Amazon-ը: Նրանք մինչ 1999թ. շարունակել են այդ համեստ կացարանում բնակվել:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ ամուսինների բաժանության պատճառը միլիարդատիրոջ սիրավեպն է ամուսնացած հեռուստահաղորդավարուհու հետ:
Աշխարհի ամենահարուստ մարդը համարվող Բեզոսն անցած տարվանից հանդիպում է Լորեն Սանչեսի հետ, որը նախկինում աշխատել է Fox 11 հեռուստաալիքում և ամուսնացած է հոլիվուդյան գործակալ Պատրիկ Ուայթսելի հետ:
Նշվում է, որ միլիարդատերը, խաբելով կնոջը, սիրուհու հետ էկզոտիկ հանգստավայրեր է մեկնել իր 65 մլն դոլարանոց մասնավոր օդանավով, նրան էրոտիկ հաղորդագրություններ ու սելֆիներ է ուղարկել:


15:06
14:38
14:19
14:04
13:37
13:15
13:00
15:57
15:36
15:27
15:12
14:06
13:39
13:18
13:02
12:47
12:24
12:09
11:42
11:26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55