Այսօր կայացել է Արցախի Հանրապետության առողջապահության նախարար Արայիկ Բաղրյանի մամուլի ասուլիսը:
Նախարարը ներկայացրել է 2018 թվականի համակարգի գործունեությունը, կարևոր ձեռքբերումները և առաջիկայում նախատեսվող ծրագրերը:
Արցախի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեի նախագծով նախատեսված առողջապահության բնագավառի ծախսերը կազմել են 6 151,8 մլն դրամ, 2017 թվականի 5 996,8 մլն դրամի փոխարեն, որը համախառն ներքին արդյունքում կազմում էր 2.1 %, իսկ ԱՀ պետական բյուջեում 6.1%:
Արցախի առողջապահության համակարգի 2018թ. կատարողականը կազմել է 5 952 803, 620 հազար դրամ: Բյուջեն կատարվել է 96,7 %-ով:
Շարունակվել են հետևողական աշխատանքները համակարգը բժշկական կադրերով համալրելու գործընթացում: 2018 թվականին հանրապետության բուժհիմնարկներ աշխատանքի է ուղեգրվել 19 բժիշկ:
2018 թվականին վերապատրաստվել է համակարգի 50 բժիշկ, որից 43-ը Հայաստանի Հանրապետության տարբեր բուժհիմնարկներում և 7-ը արտասահմանյան երկրներում:
Կազմակերպվել են նաև տարբեր սեմինարներ՝ մասնավորապես ուռուցքաբանություն, սրտաբանություն, ընդհանուր վիրաբուժություն և էլեկտրոնային առողջապահություն թեմաներով։
Որպես 2018 թվականի կարևոր ձեռքբերումներ Արայիկ Բաղրյանը առանձնացրել է մագնիսառեզոնանսային շերտագրիչ սարքի ներդնումը և նոր համակարգչային շերտագրիչի ներկրումը, որը մոտ օրերս արդեն կտեղադրվի Հանրապետական բժշկական կենտրոնում:
Նախապատրաստական աշխատանքներ են տարվել էլեկտրոնային առողջապահական համակարգի ներդնման ուղղությամբ:
«Նախարարի ընդունելության օրերին, որը իրականացվում է շաբաթվա բոլոր աշխատանքային օրերին, 2018 թականին կատարվել է 757 անձանց ընդունելություն, նախորդ տարվա` 167-ի փոխարեն: Բարձրացված հարցերին տրվել համապատասխան լուծումներ: Բնակչության համար այս աստիճան հասանելիությունը միտված է բնակչության խնդիրներին և ոլորտի հետ կապված դժգոհություններին առավել իրազեկ լինելու համար, այդ թվում նաև համապատասխան քայլեր ձեռնարկելու դրանց նվազեցման և ի սպառ վերացման ուղղությամբ»,- ընդգծել է Արայիկ Բաղրյանը։
Նախարար Բաղրյանը պատասխանել է լրագրողների բազմաբնույթ հարցերին:
14:15
14:02
13:45
13:21
13:03
12:47
12:45
12:33
12:31
12:21
12:16
11:56
11:45
11:23
11:06
10:48
10:35
10:22
10:05
09:52
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
29 | 30 |
09:52
09:44
09:32
09:15
09:01
09:46
09:33
09:16
09:02
09:42
09:32
09:14
09:01
09:35
09:17
09:01
09:56
09:44
09:36
09:25
09:14
09:02
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:49
09:36
09:31
09:15
09:02
09:45
09:36
09:27
09:15
09:01
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02