ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր ընդունել է «Իտալիա-Եվրասիա» առևտրաարդյունաբերական պալատի գլխավոր քարտուղար Դավիդե Սառնատարոյի գլխավորած պատվիրակությանը:
Ողջունելով հյուրերին` նախարար Կարապետյանը կարևորել է հայ-իտալական համագործակցության բարձր մակարդակը` ընդծելով գյուղատնտեսության ոլորտում դրանք զարգացնելու և նոր թափ հաղորդելու անհրաժեշտությունը:
«Հայաստանի անկախացումից ի վեր Իտալիայի Հանրապետության հետ հաստատվել են սերտ հարաբերություններ, մեր երկրի տնտեսության տարբեր ոլորտներում բազմաթիվ համատեղ հաջողված ներդրումային ծրագրեր են իրականացվել, և ես կարծում եմ, որ գյուղատնտեսության ոլորտում նույնպես առկա են փոխշահավետ բիզնես-նախագծեր իրականացնելու լայն հնարավորություններ»,- իր խոսքում մասնավորապես նշել է նախարար Կարապետյանը:
Իր հերթին Դավիդե Սառնատորեն նշել է, որ Հայաստանն իրենց համար ռազմավարական նշանակություն ունեցող երկիր է, և հաշվի առնելով նաև ԵՏՄ-ին անդամակցության հանգամանքը` իրենք պատրաստ են քննարկել համատեղ ծրագրեր իրականացնելու հարցերը: Նա հավելել է, որ իտալացի գործարարների համար հատկապես հետաքրքրական կարող են լինել գինեգործության և պանրագործության ճյուղերը:
ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն առաջարկել է ստեղծել համատեղ աշխատանքային խումբ, որն առավել առարկայական և հանգամալից կուսումնասիրի համագործակցության հնարավոր ուղղությունները, այնուհետև կազմակերպել բիզնես-ֆորում երկու երկրների գործարարների մասնակցությամբ, ինչին դրական է արձագանքել իտալական կողմը:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցեր ևս:
ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի բաժին
16:28
16:13
10:29
10:04
09:42
09:14
00:00
00:00
00:00
00:00
16:29
16:12
15:57
15:38
15:21
15:03
12:45
12:35
12:16
10:25
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47