Սիրիայում, Լիբիայում, Եմենում քաղաքացիական պատերազմ է ընթանում. տարաբնույթ արտաքին աջակցություն ունեցող ներքին դերակատարներն են՝ «օրինական իշխանություններ», «ապստամբներ», «ահաբեկիչներ»: Վերջին եզրն, ի դեպ, իր բնույթով նաև հերթապահ կիրառություն ունի. հակամարտ կողմերից յուրաքանչյուրն իր հակառակորդին «ահաբեկչական» է բնորոշում…
Որո՞նք են պատճառները, ովքե՞ր են մեղավորները, ո՞վ է հաղթելու, ի՞նչ է լինելու հարցերի պատասխանները ևս տարամեկնաբանությունների տիրույթում են:
Վերոնշյալի բնույթի բազմաթիվ այլ հարցադրումներից, թերևս միայն մեկն ունի միանշանակ պատասխան՝ «ո՞վ պարտվեց» հարցը, որի պատասխանն է՝ սիրիացի, լիբիացի եմենցի ժողովուրդներն ու նրանց երբեմնի պետությունները:
Թվարկված երկրներում ներկայում ստեղծված իրավիճակի ամենատարրական պատճառներից կարելի է առանձնացնել, ասենք, հակամարտ կողմերի անզիջում սկզբունքայնությունը, քաղաքական կարճատեսությունը, իրավիճակի գնահատման հարցում սթափության ու օբյեկտիվության բացակայությունը և այլն…
Թվարկված երկրներում իրադարձությունների զարգացման սցենարներն էլ տարբեր են՝ մասնատված Սիրիայում շարունակում է իշխել ամուր դիրքեր ունեցող գործող վարչակարգը՝ նախագահ Բաշար ալ-Ասադի գլխավորությամբ, ինչպես նաև՝ ծայրահեղականության տարբեր աստիճանի տարաբնույթ կառույցներ: Լիբիայում «ապստամբների» կողմից դաժանորեն սպանվեց նախկին առաջնորդը՝ Մուամմար Կադաֆին, բայց ներկայում երկրում կատարյալ քաոս է՝ իշխում են 2 կառավարություններ, որոշ հատվածներում՝ ահաբեկչական կառույցներ: Եմենում նախկին նախագահ Ալի աբդ Ալլահ Սալիհը հրաժարական տվեց, նոր կառավարությունն ու նախագահը չկարողացան վերահսկել երկիրը, արդյունքում՝ արդեն ապստամբ հութիները վտարեցին նոր իշխանություններին դեպի հարևան Սաուդյան Արաբիա. երեք դեպքում էլ տարբեր արդյունքներ են, բայց նույն հետևանքը՝ տառապող ժողովուրդ, սասանված պետականություն...
Ցանկացած երկրում, անհնազանդության գործողության ցանկացած դրսևորման պարագայում դրա պատասխանատավությունը մնում է հրահրող, իրավիճակը սրող, առաջինը և եկրորդը զենք կիրառող կողմի կամ կողմերի վրա. դա միանշանակ է, այս հարցում ևս բացարձակապես տարամեկնաբանության անհրաժեշտություն էլ չկա...
Բանակցություն, փոխզիջում, քաղաքական մեթոդներ, օրենքի գերակայություն՝ սրանք են այն սկզբունքները, որոնք միանշանակ սթափ և սառը մոտեցման թելադրմամբ պետք է լինեն ցանկացած ներքաղաքական խնդրի, ճգնաժամի հանգուցալուծման հիմքում, և որի արդյունքը պետք է լինի միայն մեկը՝ պետության հաղթանակն, այլապես՝ Սիրիա, Լիբիա, Եմեն...բազմակետերը կփոխարինվեն այլ նախկին պետությունների անուններով՝ գուցե ամբողջովին նոր սցենարով:
22:50
22:17
22:13
21:34
20:17
20:02
19:46
19:23
19:08
18:43
18:35
18:30
18:23
18:11
17:46
17:33
17:13
16:55
16:36
16:23
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:44
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58