Ֆրանսիական ընդդիմությունը քննադատել է երկրի նախագահ Էմանուել Մակրոնին `«ծույլ» ֆրանսիացիների մասին արտահայտության համար: Այս մասին հաղորդում է France Info-ը, Le Figaro-ն և France Presse գործակալությունը:
Հունվարի 11-ին Ելիսեյան պալատում հացթուխների և հրուշակագործների ամենամյա ընդունելության ժամանակ իր ելույթում Մակրոնն ասել է. «Մեր հասարակության մեջ տեղի ունեցող խռովությունները երբեմն կապված են այն փաստի հետ, որ մեր շատ քաղաքացիների կարծիքով՝ ամեն ինչի կարելի է հասնել առանց անհրաժեշտ ջանքեր գործադրելու»:
Ազգային ժողովի պատգամավոր, «Չմիավորված Ֆրանսիա» շարժման անդամ Ալեքս Կորբիերը BFM հեռուստաընկերության եթերում նախագահի գործողությունները կոչել է «ամբարտավան արքայական հիմարություն»: Նա ընդգծել է, որ, այսպես ասած, նախագահը հստակեցնում է, որ «փողոցներ դուրս եկած մարդիկ և նրանք, ովքեր աջակցում են «դեղին բաճկոններին», իրենց կյանքում լավ չեն աշխատում»:
Ֆրանսիայի սոցիալիստական կուսակցության առաջին քարտուղար Օլիվյե Ֆուրը Twitter-ում գրել է. «Երբ դուք լսում եք դա, թվում է, որ սա ինչ-որ կեղծ տեղեկություն է, և երկրի նախագահը պարզապես չի կարող նման կերպ յուղ լցնել կրակի վրա այն ժամանակ, երբ երկրում ուժեղ լարվածություն է։ Բայց հետո համոզվում ես, որ, այո, նա այդպես էլ ասաց »:
14:12
13:49
13:34
13:09
12:27
12:04
10:04
09:24
09:09
13:04
12:04
11:39
11:23
11:08
10:52
10:35
10:17
09:49
09:33
09:19
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44