«Իրատես» թերթը գրում է. «Չարենցավանի թիվ 3 ավագ դպրոցում կրքերը Նոր տարվա հետ մարել են: Ուսուցիչների ու աշակերտների գործադուլ-դասադուլն անցյալում է մնացել, բոլորը համակերպվել են նոր տնօրենի՝ Աննա Բալյանի ընտրության հետ:
«Ծնողները երեխաներին դպրոց են ուղարկում, դասերը նորմալ հունով ընթանում են: Թե ինչ կատարվեց ծնողների ու մանկավարժական կոլեկտիվի հետ, չեմ կարող հստակ ասել, բայց ակնհայտ է, որ ինչ-որ ճնշում կամ հորդոր է եղել վերեւներից, թե չէ ինչպե՞ս եղավ, որ մեկ մարդու նման ոտքի ելած հասարակությունը հանկարծ համակերպվեց։
Այնքան վճռական էին տրամադրված Բալյանի հետ չաշխատելու հարցում, որ չէիր էլ կարող ենթադրել, թե հետքայլ կանեն: Բայց, փաստորեն, իրավիճակ փոխվեց»,- «Իրատեսին» ասաց Չարենցավանի բնակիչներից մեկը:
Մեր զրուցակցի ունեցած տեղեկություններով՝ խնդրին անձամբ մարզպետն է խառնվել:
«Բալյանից դժգոհող ծնողներին, ըստ երեւութին, ասվել է` չկանգնել ՀՀԿ-ի ժամանակ աշխատած տնօրենի կողքին, չաջակցել նրան ու դպրոցը վստահել առավել երիտասարդ, իշխանամերձ կադրի:
Ասում են՝ Բալյանի օրինակը տարածվելու է նաեւ մարզի մյուս դպրոցների վրա, ու տնօրենները, պաշտոնավարման ժամկետը լրանալուն պես, ստիպված կլինեն տեղը զիջելու նոր իշխանությունների հետ սերտ կապեր ունեցող անձանց: Իրավիճակ է փոխվել երկրում, հետեւաբար կառավարման մարմիններն էլ, ընդհուպ դպրոցի տնօրեններ, պետք է փոխվեն»,- նկատեց մեր զրուցակիցը»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:
17:43
17:29
17:13
16:57
16:48
16:34
16:17
15:58
15:43
15:29
15:14
14:58
14:36
14:22
13:59
13:47
13:34
13:22
13:20
13:09
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:57
09:45
09:34
09:26
09:15
09:02
09:44
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02