Հունվարի 15-ի արտահերթ նիստում Երևանի ավագանին միաձայն կողմ քվեարկությամբ հավանություն է տվել 2019թ.-ի տեղական տուրքերի գծով արտոնություններ սահմանելու մասին որոշման նախագծին: Քաղաքապետի նախաձեռնությամբ մշակված որոշման նախագծի համաձայն, մասնավորապես, բոլոր այն տնտեսվարողները, որոնց 2018թ.-ի հարկային շրջանառությունը գործունեության բոլոր տեսակների մասով չի գերազանցել 115 միլիոն դրամը, 2019թ.-ին կօգտվեն սահմանված տեղական տուրքի դրույքաչափերի նվազեցման արտոնություններից: Նախագծի համաձայն ընթացիկ տարում Երևանում հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի վաճառքի թույլտվության համար տեղական տուրքի դրույքաչափը կնվազի 58.33%-ի չափով, առևտրի օբյեկտներին ժամը 24:00-ից հետո աշխատելու թույլտվության համար՝ 72.98%-ի չափով, ինչպես նաև հանրային uննդի և զվարճանքի օբյեկտներին ժամը 24:00-ից հետո աշխատելու թույլտվության համար տեղական տուրքի դրույքաչափը կնվազի 70%-ի չափով: Բացի այդ, նախագծով սահմանվել են նաև արտոնություններ այն տնտեսվարողների համար, որոնք ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալությունում հաշվառվել կամ գրանցվել են 2019թ.-ի հունվարի 1-ից։
14:15
14:02
13:45
13:21
13:03
12:47
12:45
12:33
12:31
12:21
12:16
11:56
11:45
11:23
11:06
10:48
10:35
10:22
10:05
09:52
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
29 | 30 |
09:52
09:44
09:32
09:15
09:01
09:46
09:33
09:16
09:02
09:42
09:32
09:14
09:01
09:35
09:17
09:01
09:56
09:44
09:36
09:25
09:14
09:02
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:49
09:36
09:31
09:15
09:02
09:45
09:36
09:27
09:15
09:01
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02