«Կոնջորյանի դիտարկումն Իրանի ավտորիտար բնույթի մասին չի վերաճի դիվանագիտական սկանդալի ՀՀ-ի և Իրանի միջև»,- այս մասին մեզ հետ զրույցում ասաց իրանագետ Արմեն Վարդանյանը՝ անդրադառնալով այսօր ԱԺ-ում ԱԺ պատգամավոր Հայկ Կոնջորյանի հայտարարությանը, որը բուռն արձագանքների տեղիք է տվել:
Հիշեցնենք, որ ԱԺ «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Հայկ Կոնջորյանը այսօր ԱԺ-ում իր ելույթի ժամանակ անդրադառնալով արտաքին քաղաքականությանը՝ անհաջող հայտարարություն է արել՝ Իրանը որակելով ավտորիտար երկիր: Նա նշել է, որ ԱԺ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովը կարող է մի շարք հարցերի շուրջ հանրությանն իրազեկել ու յուրահատուկ կարծիքների գեներացման կենտրոն դառնալ: Նա հայտարարել է. «Եթե դիտարկենք մեր աշխարհաքաղաքական դիրքավորումը, դա ևս կարող է շատ լավ աշխատել: Մենք շրջապատված ենք ավտորիտար Թուրքիայով, ավտորիտար բնույթի Իրանով, ավտորիտար Ադրբեջանով, և մեր անմիջական հարևան Վրաստանն է միայն, որ ժողովրդավարական ճանապարհով է գնում: Եվ այս շուրջ 160 միլիոնանոց ավտորիտար երկրներով շրջապատված Հայաստանը, եթե ժողովրդավարության առաջանցիկ զարգացումը դարձնում է իր հաղթաթուղթը, կարողանում է նաև միջազգային հանրության կողմից ընկալվել՝ որպես տարածաշրջանի առաջատար ժողովրդավարական երկիր, որը ևս անպայման ունենալու է իր դրսևորումները դիվանագիտության մեջ»:
Արմեն Վարդանյանն ասաց, որ Իրանը կոշտ ավտորիտար երկիր է, և Հայկ Կոնջորյանի տված որակումն Իրանին ամենևին էլ սուբյեկտիվ կարծիք չէ, քանի որ դա միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների գնահատականն է: Իրանագետը հիշեցրեց, որ ամեն տարի միջազգային իրավապաշտպան կազմակերպությունները հրապարակում են ժողովրդավարական երկրների ինդեքս, որում Իրանն անբարենպաստ դիրք է զբաղեցնում:
«Հայկ Կոնջորյանը սխալ բան չի ասել, բայց ամբողջ հարցն այն է, որ ամեն ճիշտ չէ, որ իշխող ուժի պատգամավորը պետք է ասի: Այո, երբեմն պետք է նաև սուս մնալ: Իսկ հետագայի համար լավ կլիներ, որ հատկապես իշխանական պատգամավորները հասկանան, որ իրենց յուրաքանչյուր անհաջող արտահայտություն կարող է շրջվել ոչ միայն իրենց, այլև պետության դեմ: Ուստի կարծում եմ, որ իշխանությունը, դիվանագետները պետք է աշխատանք տանեն իշխանական կուսակցության պատգամավորների հետ, որպեսզի նրանք այսուհետ ավելի զգույշ լինեն իրենց արտահայտություններում»,- ասաց Արմեն Վարդանյանը:
Նա նշեց նաև, որ Հայկ Կոնջորյանի տվյալ դիտարկումը չի վերաճի լուրջ դիվանագիտական սկանդալի Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության միջև: Նրա կարծիքով` իշխանությունները դա կորակեն՝ որպես մասնավոր կարծիք՝ պնդելով, որ դա պաշտոնական դիրքորոշում չէ:
«Էլի են եղել նման անհաջող հայտարաություններ, բայց չի վերածվել միջպետական սկանդալի»,- ասաց Վարդանյանը:
Իրանագետն ասաց, որ իշխող ուժը կարող է դեռ չշտապել սրբագրել Կոնջորյանի խոսքերը՝ սպասելով արձագանքների Իրանից, քանի որ միգուցե Իրանից արձագանք չլինի: «Եթե շատ կոշտ արձագանքներ կլինեն, պետք է պարզաբանումներ մտցնել հնարավոր եղանակներով, այդ թվում՝ դիվանագիտական խողովակներով պարզաբանումներ ուղարկել: Իսկ եթե Իրանում ուշադրություն չդարձնեն, ապա կարիք չի լինի պարզաբանումներ ներկայացնելու: Վերջիվերջո, Իրանում էլ կան Մեջլիսի պատգամավորներ, որոնք ժամանակ առ ժամանակ հակահայկական հայտարարություններ են անում»,- ասաց նա:
13:02
12:44
12:21
12:02
11:39
11:24
11:08
10:51
10:22
10:03
09:33
09:02
15:28
15:04
14:44
14:22
14:05
13:49
13:25
12:46
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55