«Փաստ» թերթը գրում է. «Հակահեղափոխական վերագրվող ուժերին քաղաքական պայքարում հաղթելուց հետո թե՛ իշխանության ներսում, թե՛ դրանից դուրս կար մի թյուր մտայնություն առ այն, որ ահա գտնվել է այն վերջնական հանգրվանը, որից հետո ամեն ինչ լավ է լինելու: Բազմիցս փորձել ենք ակնարկել, որ պայմանական հակահեղափոխությանը կամ հին համակարգին հաղթելուց հետո սկսվում է ամենաբարդ փուլը:
Փուլ, երբ այլեւս չկա հակադրման առանցք, չկա բարեփոխումները հետաձգելու որեւէ հիմնավորում՝ ԱԺ արտահերթ ընտրությունների անհրաժեշտության մասին հայտարարություններով, կան ահռելի սպասելիքներ: Ու այն հանգամանքը, որ ավագանիում, խորհրդարանում, համայնքներում ներկայիս իշխանությունները ունեն ավելի քան մեծամասնություն, որեւէ կերպ չի հեշտացնում նրանց գործը, եթե չասենք՝ ավելի է բարդացնում այն: Ամբողջ պատասխանատվությունը ընկնում է իշխանության վրա, դրան գումարած չկա որեւէ իրատեսական թվացող քավության նոխազ:
Հակահեղափոխությունն այլեւս պետք է փնտրել իշխանության ներսում, սակայն ոչ թե դավադրությունների, այլ արդյունավետության պակասի տեսքով: Գլխավոր հակահեղափոխականներն այժմ իշխանությունների կողմից ուշացվող ռեֆորմներն են ու այդ ռեֆորմներին չսպասող ժամանակը:
Ընդ որում, ժամանակը սեղմում է նոր իշխանություններին թե՛ դե յուրե, թե՛ դե ֆակտո: Դե յուրե նոր իշխանությունն ունի կառավարության կառուցվածքային փոփոխությունների օրակարգ, որն անհասկանալիորեն մնում է շղարշված անթափանցիկությամբ: Սակայն սա չարյաց փոքրագույնն է: Առավել ծանրակշիռ է այն ժամանակը, որը տվել է իշխանություններին հասարակությունը:
Կարող է թվալ, թե կա այդ ժամանակի սպառման կոնկրետ կետ, որից հետո իշխանություններն այլեւս չեն լինի: Բնավ ոչ: Իշխանությունները կարող են շարունակել գործել ավելի երկար, քան նրանց տրված ժամանակն է: Խնդիրն այն է, որ այդ տրված ժամանակի սահմանները չգիտակցելու դեպքում իշխանությունը գործելու է բոլորովին այլ, ոչ հեղափոխական չափանիշներով:
Անազնիվ կլինի ասել, թե իշխանությունները չեն գիտակցում ժամանակի սղությունը: Գիտակցում են, այլապես չէինք ունենա այն ցայտնոտը, որի ականատեսն ենք, եւ որը արտացոլվում է կառավարության կառուցվածքային փոփոխությունների տեսքով, երբ անհայտ է, թե երբ ու ինչպես է այդ օրակարգը հաստատվելու, հաստատվելու է, թե ոչ, հաստատվելու է կառավարության կազմը 5 օրում նշանակելու պարտադիր պահանջն իրականացնելուց առաջ, թե հետո:
Բայց մեծ հաշվով այս օրակարգն ընդամենն այդ ցայտնոտի երեւացող մասն է: Ցայտնոտը ակներեւ է նաեւ այն կադրային որոնումներում, որոնցով հիմա զբաղված են իշխանությունները, արտաքին հարաբերություններում այն սառեցված նախագծերով, որոնց որեւէ կերպ նոր շունչ հաղորդելու ազդակներ տեսանելի չեն:
Ինչո՞ւ է այսպես ստացվել, արդյոք կա՞ն օբյեկտիվ պատճառներ: Բնականաբար կան: Հեղափոխական ռիթմը, սպասելիքները միշտ էլ ինչ–որ պահից բախվում են իրականության հետ:
Բայց քիչ չեն նաեւ սուբյեկտիվ պատճառները, որոնցից գլխավորը հեղափոխության համաժողովրդական ռեսուրսը մսխելն էր, այդ ռեսուրսը կոնսերվացնելն ու դրանից միայն նեղկուսակցական, ստերիլ ֆորմատ ստանալը: Այդ ստերիլ ֆորմատը, նեղ հայացքն են, որ այսօր թույլ չեն տալիս կոմպետենտ կերպով արձագանքել լրջագույն մարտահրավերների»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:
17:39
16:26
16:04
15:48
15:33
14:46
14:31
14:13
14:11
14:02
13:46
13:35
13:19
13:03
13:03
11:22
10:27
10:02
16:48
16:32
11:55 19.06.25
13:19 20.06.25
13:29 19.06.25
11:21 19.06.25
13:14 19.06.25
13:35 20.06.25
14:02 20.06.25
10:26 19.06.25
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | |||||||
2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
30 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03