ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ձեռքը վնասել է կրտսեր որդու՝ 12-ամյա Բերոնի հետ խաղալու ժամանակ: Այս մասին հայտնել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Սառա Սանդերսը՝ բացատրելով անցյալ շաբաթ Թրամփի աջ դաստակին հայտնված սպեղանու հայտնվելը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
ԱՄՆ առաջնորդի ձեռքին նկատված սպեղանին տեղական լրատվամիջոցներին առիթ էր տվել Թրամփի առողջության վերաբերյալ տարբեր շահարկումների համար, որը մեկ տարի առաջ էր ամբողջական բուժզննում անցել: Սանդերսը լրագրողներին խնդրել է չմտահոգվել նախագահի ինքնազգացողության համար եւ բացատրել է, որ խոսքը վերաբերում է սովորական քերծվածքին: «Նախագահն ուրախանում եւ խաղում էր Բերոնի հետ, այդ ժամանակ էլ նա քերծել է ձեռքը»,- ասել է նա:
Սանդերսը նաեւ հայտնել է, որ Թրամփն առաջիկայում ամենամյա բուժզննում կանցնի, որի արդյունքները կհրապարակվեն: Նա չի հստակեցրել բուժզննման օրը:
Բուժզննումները ԱՄՆ ղեկավարների համար սովորական պրակտիկա են դարձել 37-րդ նախագահ Ռիչարդ Նիքսոնի ժամանակներից (1969-1974): Դրանց ժամանակ ստուգվում են տեսողությունը, լսողությունը, քթաըմպանի, վահանաձեւ գեղձի, թոքերի, սրտի, մաշկածածկույթի, կերակրափողի, մկանների, ոսկորների վիճակը, ինչպես նաեւ գլխուղեղի գործունեությունը:
2018 թվականի հունվարին վերջին Թրամփի բուժզննման արդյունքներով՝ բժիշկները ոչ մի հիվանդություն չեն հայտնաբերել, այլ միայն նշել են ավելորդ քաշի առկայության մասին: Նախագահը 190 սմ հասակի պարագայում կշռել է 108 կգ, իսկ բժիշկները նրան խորհուրդ են տվել «5-7 կգ-ով նիհարել»:
14:12
13:49
13:34
13:09
12:27
12:04
10:04
09:24
09:09
13:04
12:04
11:39
11:23
11:08
10:52
10:35
10:17
09:49
09:33
09:19
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44