ԱՄՆ-ը պարտավոր է անհապաղ ազատել Press TV հեռուստաալիքի լրագրողուհի Մարզիե Հաշեմիին, որը Վաշինգտոնում ձերբակալվել է Հետաքննությունների դաշնային բյուրոյի աշխատակիցների կողմից: Այդ մասին հայտարարել Է Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը, որի խոսքը հունվարի 17-ին մեջբերել է Press TV հեռուստաալիքը:«Հաշեմիի ձերբակալությունը խոսքի ազատության ուղղակի խախտում է և անմեղ մարդու նկատմամբ քաղաքական լիազորությունների չարաշահում: ԱՄՆ-ը պարտավոր է անհապաղ ազատել նրան»,- ասել Է Զարիֆը: Նա հավելել է, որ ԱՄՆ-ի քաղաքացիություն ունեցող լրագրողուհին «նաև Իրանի քաղաքացի Է, ուստի Թեհրանն իրավունք ունի պաշտպանել նրա շահերը»: Նախարարի խոսքով՝ «նա անհիմն է ձերբակալվել ԱՄՆ-ում»:
Ավելի վաղ Press TV հեռուստաալիքը՝ հղում անելով Հաշեմիի որդուն, հաղորդել է, որ ԱՄՆ-ի իշխանությունները Մարզիեին ձերբակալել են այն պատճառով, որ նա կարևոր վկա է դատաքննություններից մեկում: Իրանի ԱԳ նախարարության ներկայացուցիչ Բահրամ Ղասեմին հունվարի 16-ին հայտարարել էր, որ ԱՄՆ-ում Press TV հեռուստաալիքի իրանցի լրագրողուհի Մարզիե Հաշեմիի ձերբակալումն անօրինական է ու անմարդկային, իսկ նրա պահման պայմանները խախտում են մարդու իրավունքները:
Press TV հեռուստաալիքի հաղորդավարուհին ծնվել է ԱՄՆ-ում: Նա ուղեւորվել էր ԱՄՆ՝ տեսակցելու հիվանդ եղբորն ու մյուս հարազատներին: Մարզիե Հաշեմիի ազգականները հեռուստաալիքին պատմել են, որ նրա հետ չեն կարողացել կապվել 48 ժամվա ընթացքում և միայն հետո են իմացել ձերբակալման մասին: Հաղորդավարուհին ընտանիքի անդամներին հայտնել է իր նկատմամբ կոպիտ վերաբերմունքի մասին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
13:49
13:34
13:09
12:27
12:04
10:04
09:24
09:09
13:04
12:04
11:39
11:23
11:08
10:52
10:35
10:17
09:49
09:33
09:19
09:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44