Աշխատանքային այցով Եգիպտոսի Արաբական Հանրապետությունում գտնվող փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հանդիպել է Եգիպտոսի վարչապետ Մուստաֆա Մադբուլիի հետ:
Ինչպես տեղեկացրին փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից, Եգիպտոսի վարչապետը ողջունել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին և նշել, որ կարևորում է Եգիպտոսի և ԵԱՏՄ անդամ պետությունների միջև ազատ առևտրի համաձայնագրի վերաբերյալ մեկնարկած բանակցություններն ու բարձր գնահատում Հայաստանի փոխվարչապետի ստանձնած դերակատարությունն այս գործընթացում:
Փոխվարչապետը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և ընդգծել, որ որպես ԵԱՏՄ անդամ պետության՝ Հայաստանի Հանրապետության համար կարևոր է Եգիպտոսի հետ զարգացնել կայուն, բարեկամական և փոխշահավետ հարաբերություններ, այդ թվում նաև՝ առևտրատնտեսական ոլորտում: Ներկայացնելով ԵԱՏՄ անդամ պետությունների և Եգիպտոսի միջև առևտրաշրջանառության ծավալը՝ փոխվարչապետը հույս է հայտնել, որ հաստատված համագործակցությունը լավ հիմք կհանդիսանա բանակցությունների հաջող ընթացքի և ապագայում՝ ազատ առևտրի համաձայնագրի կնքման համար: Մհեր Գրիգորյանը վստահեցրել է, որ ԵԱՏՄ-ի շրջանակներում Եգիպտոսի հետ հարաբերությունների զարգացումը նոր ազդակ կհաղորդի հայ-եգիպտական երկկողմ հարաբերությունների ընդլայնմանն ու խորացմանը:
Հանդիպմանը զրուցակիցներն անդրադարձել են հայ-եգիպտական երկկողմ հարաբերություններին և դրանց հետագա զարգացման հնարավորություններին: Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը նշել է, որ չնայած Հայաստանի և Եգիպտոսի միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 27 տարի առաջ, երկու երկրներն ունեն պատմական խորը բարեկամական կապեր, ինչի վկայությունն է նաև Եգիպտոսում հայկական հզոր համայնքի առկայությունը: Երկուստեք ընդգծվել է, որ Հայաստանի և Եգիպտոսի միջև կրթության, մշակույթի, տուրիզմի և այլ ոլորտներում առկա կապերը, ինչպես նաև երկկողմ համագործակցությանն առնչվող հինգ տասնյակից ավելի փաստաթղթերը հիմք են ստեղծում փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում համագործակցությունը զարգացնելու համար:
15:55
14:49
14:23
13:48
13:24
13:07
14:03
13:55
13:45
13:38
13:28
10:44
10:10
09:35
09:02
21:19
21:02
20:35
20:03
23:22
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44