Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովն ավարտել է ալյուրի շուկայում կատարված ուսումնասիրությունը: Ուսումնասիրության համար հիմք էր հանդիսացել նախորդ տարեվերջին ալյուրի շուկայում արձանագրված գնային փոփոխությունը:
Մասնավորապես, 2018 թվականի դեկտեմբերին՝ 2018 թվականի նոյեմբերի համեմատ, արձանագրվել է տեղական արտադրության ալյուրի բոլոր տեսակների մեծածախ վաճառքի գների բարձրացում: Ըստ հանձնաժողովի դիտանցումների, 1 տոննա բարձր կարգի ալյուրի վաճառքի գինը 213 հազար դրամից դարձել է 223 հազար դրամ, 1 տոննա 1-ին կարգի ալյուրի վաճառքի գինը՝ 194 հազարից 204 հազար դրամ եւ 1 տոննա 2-րդ կարգի ալյուրի վաճառքի գինը 145 հազար դրամից դարձել է 155 հազար դրամ:
Ընդհանուր առմամբ, տեղական արտադրության ալյուրի բոլոր տեսակների մեծածախ վաճառքի գները 2018 թվականի դեկտեմբերին նոյեմբերի համեմատ բարձրացել են 10 դրամով՝ 1 կիլոգրամի հաշվով:
Տեղական արտադրության ալյուրի գնային փոփոխությունների պատճառը եւ հիմնավորվածությունը պարզելու նպատակով Հանձնաժողովը նախաձեռնել է ուսումնասիրություն, որի ընթացքում համապատասխան տեղեկատվություն է պահանջել և ստացել ցորենի և ալյուրի ներկրմամբ զբաղվող տնտեսվարողներից ինչպես նաև իրավասու պետական մարմիններից:
Ուսումնասիրությամբ պարզվել է, որ 2018 թվականի հունվար-հոկտեմբեր ամիսներն ՀՀ ներմուծվել է 280 հազար տոննա ցորեն, որի 52%-ը ներմուծվել է «Ալեքս Հոլդինգ» ՍՊԸ-ի և 23%-ը՝ «Մոդուս Գրանում» ՍՊԸ-ի կողմից: Բացի դրանից, ցորենի ներմուծումներ են իրականացրել նաև թվով 84 տնտեսվարող սուբյեկտներ:
Նշված ժամանակահատվածում պատրաստի ալյուր ներմուծվել է 160 ընկերությունների կողմից՝ ընդհանուր առմամբ 24,2 հազար տոննա ծավալով: Ոլորտում խոշոր ընկերությունների՝ «Ալեքս Հոլդինգի» եւ «Մոդուս Գրանումի» կողմից 2018 թվականի սեպտեմբեր-դեկտեմբեր ամիսների ընթացում ցորենի ձեռքբերման փաստաթղթերի ուսումնասիրությունից պարզվել է, որ ընկերությունները սեպտեմբերին 1 տոննա ցորենի ձեռքբերման համար վճարել են միջինը 9 500 ռուբլի (առանց տեղափոխման ծախսերի), իսկ 2018 թվականի դեկտեմբերին՝ մինչեւ 13 900 ռուբլի (առանց տեղափոխման ծախսերի):
Այսինքն, նշված ժամանակահատվածում ընկերությունների համար 1 տոննա ցորենի ձեռքբերման գները միջինում բարձրացել են 4 400 ռուբլիով կամ մինչեւ 46%-ով, ինչի հետեւանքով ՀՀ շուկայում նկատվել է ցորենից արտադրվող ալյուրի բոլոր տեսակների մեծածախ վաճառքի գների փոփոխություն:
Քանի որ մեր երկիր ցորենը հիմնականում ներկրվում է Ռուսաստանի Դաշնությունից, ապա Հանձնաժողովի կողմից զուգահեռաբար ուսումնասիրվել է նաեւ ՌԴ շուկայում ցորենի մեծածախ վաճառքի գները, որտեղ եւս 2018 թվականի ընթացքում արձանագրվել է ցորենի վաճառքի գների շարունակական աճ: Տվյալ տարածաշրջանում 2018 թվականի հունվարին 1 տոննա ցորենի արժեքը կազմել է միջինում 8 750 ռուբլի, իսկ 2018 թվականի դեկտեմբերին՝ 13 000 ռուբլի, ինչը նշանակում է, որ տարվա ընթացքում ցորենի մեծածախ վաճառքի գները բարձրացել են մինչեւ 4 250 ռուբլով կամ 48.5%-ով:
Հաշվի առնելով ցորենի տեղական եւ միջազգային շուկաներում տեղի ունեցող գնային փոփոխությունները, Հանձնաժողովը շարունակում է ուշադրության կենտրոնում պահել տեղական արտադրության ալյուրի վաճառքի գների դինամիկան:
21:02
20:18
19:25
19:09
17:38
17:21
17:03
15:35
15:21
15:03
14:46
14:16
14:03
13:44
13:04
12:33
12:16
11:49
11:24
11:09
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | ||||
5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:45
09:36
09:29
09:14
09:02
09:46
09:44
09:35
09:29
09:16
09:02
09:58
09:47
09:34
09:16