Այս գիշեր հաղորդվել էր, որ, ըստ զինված խմբի, ՊՊԾ գնդի տարածքում կա ևս երկու վիրավոր:Ավելի ուշ զինված խմբի անդամները բժիշկ են պահանջել՝ նշելով, որ վիրավորների վիճակը ծանր է, և բուժբրիգադի ժամանումից հետո պատանդ են վերցրել բժիշկներին: Իրավապահները միջոցներ են ձեռնարկում պատանդված բժիշկներին բանակցությունների միջոցով ազատելու համար: Սասնա ծռերի այս քայլը պետք է ամնիջապես խստագույնս դատապարտվի մեր ողջ հասարակության կողմից և վերջնագիր-պահանջ ներկայացվի, որպեսզի շուտափույթ ազատ արձակեն մեր բժիժշկներին, սա առնվազն անբարոյականություն է և նման գործողություններով ապստամբները հերթական անգամ ապացուցեցին, որ այո իրենք ահաբեկիչներ են բառիս բուն իմաստով: Կարծում եմ ոստիկանությունը պետք է դիմի կտրուկ քայլերի և վերջ տա ավելորդ հանդուրժողականությանը, որպեսզի պատանդի կարգավիճակից ազատ արձակվեն` իրենց ամբողջ կյանքում մարդկանց բուժած և միայն բարիք արարած, սակայն այսօր նույն մարդկանց կողմից գերևարված մեր բժիշկներին: Պետք է վերջապես վերջ տալ այս անորոշ ու արդեն 10 օր երկրի բնականոն կյանքը կաթվածահարված վիճակին:Աներկբա է, որ ազգովին պիտի կանխենք հետագա արյունահեղությունը և ոչ թե թողնենք մի խումբ բախտախնդիրներ և ազգադավ գործիչներ իրենց ծայրահեղական ու ապազգային վայրահաչոցներով, վտանգեն մի ամբողջ ժողովրդի և պետության ապագան, իսկ որ նրանք ընդամենը շարքային պաստավչիկներ ու գրանտակերներ են, երեկ հենց իրենք ապացուցեցին, ամենավճռական պահին դասալքելով ու բախտի քմահաճույքին թողնելով հանրահավաքի մասնակիցներին, իսկ զինված ապստամբները պետք անմիջապես զենքը վայր դնեն և հանձնվեն իրավապահներին, մնացած բոլոր տիպի բանակցությունները և երկխոսությունները պետք է տեղի ունենան բացառապես խաղաղ և անվտանգ պայմաններում: Շուտափույթ ապաքինում ենք մաղթում բոլոր վիրավորներին և ես վստահ եմ, որ Պավլիկ Մանուկյանը լիովին առողջանալուց հետո կկարողանա սթափ գնահատել տեղի ունեցածի իրական պատկերը և վերջնականապես կհամոզվի թե ովքեր են իրական ղաղպի տղերքը, ովքեր ցավոք ստվերեցին նաև Սասնա Ծռերի փառքով անցած մարտական ուղին:
10:25
10:12
09:57
09:45
09:34
09:26
09:15
09:02
22:50
22:17
22:13
21:34
20:17
20:02
19:46
19:23
19:08
18:43
18:35
18:30
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:57
09:45
09:34
09:26
09:15
09:02
09:44
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02