Հայաստանում տնտեսական հեղափոխության համար կարևոր նախադրյալն այն է, որ ստեղծվի մի իրավիճակ, որտեղ մարդիկ զանգվածային կսկսեն զբաղվել գործարարությամբ։ Tert.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը։
Նրա կարծիքով՝ այս գաղափարը կյանքի կոչելու համար առաջնային է քաղաքական կամքը, որը նախկինում, ըստ նրա, չի եղել։ «Պետք է կայացվեն քաղաքական որոշումներ, որոնք մինչև հիմա չեն եղել՝ կապված ՀՀ-ում իրական տնտեսական քաղաքականության փոփոխության հետ, մասնավորապես նաև կոռուպցիայի, կաշառակերության պայքարի հետ կապված։ Մեր երկրում պետք է հասնենք այնպիսի իրավիճակի, որ ցանկացած անհատ, որն ունի հնարավորություն ու կարող է զբաղվել տնտեսական այս կամ այն գործունեությամբ, նրան խանգարող հանգամանք լինի միայն մեկ բան՝ իր գիտելիքների, խելքի ու ճկունության պակասը»,- ասաց նա։
Միևնույն ժամանակ պատգամավորը տնտեսական բարեփոխումներ անելու համար օրենսդրական դաշտի բարեփոխման անհրաժեշտություն է տեսնում։ Նա հատկապես կարևորեց «Հարկային օրենսգրքի» բարեփոխումները։
Ինչ վերաբերում է հարցին, թե 7 ամսվա ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու իր թիմն ինչ նախադրյալներ են ստեղծել տնտեսական հեղափոխության համար, Պապոյանը նշեց, թե իրենց քաղաքական թիմը լրջագույն փոփոխություններ անելու հնարավորություն չուներ, օրինակ՝ Մաքսային ու Հարկային օրենսգրքի փոփոխությունը, քանի որ օրենսդիր մարմնում իշխանության չէին։
«Շոշափելի արդյունքների հետ կապված էլ ասեմ, որ տնտեսության մեջ փոփոխություններն արագ չեն արդյունք տալիս, այսինքն՝ ցանկացած փոփոխության պարագայում էլ արդյունքը 1-2 ամսվա մեջ չի երևում»,- ընդգծեց Գևորգ Պապոյանը։
22:22
21:52
21:35
18:55
18:38
18:15
15:19
15:04
14:55
14:38
14:15
13:56
13:43
13:19
13:04
12:44
12:36
12:14
11:05
10:52
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | ||||||
3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
24 | 25 | 26 | 27 | 28 |
09:44
09:32
09:18
09:01
09:55
09:44
09:32
09:15
09:02
09:49
09:35
09:17
09:01
09:45
09:35
09:18
09:02
09:56
09:44
09:32
09:17
09:02
09:58
09:45
09:34
09:18
09:02
09:53
09:42
09:27
09:53
09:38
09:27
09:15
09:02
09:58
09:46
09:38
09:26
09:15
09:02
09:46
09:33
09:16
09:03
09:53
09:36
09:28
09:17
09:02