Երևանի և իտալական Տրևիզո քաղաքի դպրոցների միջև բարեկամական կապերի հաստատմանն, ինչպես նաև հանրակրթության ոլորտում համագործակցությանն առնչվող հարցեր են քննարկվել Երևանի քաղաքապետարանում իտալական վերոնշյալ քաղաքի պատվիրակության հետ տեղի ունեցած հանդիպման ժամանակ:
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից ողջունելով հյուրերին՝ քաղաքապետի գլխավոր խորհրդական Վանո Վարդանյանը համառոտ ներկայացրել է Երևանի և իտալական քաղաքների միջև ձևավորված բարեկամական և գործընկերային կապերն ու առկա ձեռքբերումները: Վերջինս նաև ընդգծել է, որ Երևանի քաղաքապետարանը մշտապես ողջունում է բարեկամական և գործընկերային կապերի շարունակականությանն ու ընդլայնմանը միտված բոլոր նախաձեռնությունները:
Իտալական պատվիրակության անունից շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Տրևիզո քաղաքում գործող «Ֆեդեպիացա» հիմնադրամի նախագահ Ջիովաննի Տոսելոն համառոտ ներկայացրել է իր ղեկավարած հիմնադրամի գործունեությունը՝ ընդգծելով հատկապես մշակութային և կրթական բաղադրիչի նպատակները: Ջովաննի Տոսելոն փոխանցել է նաև Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին ուղղված Տրևիզոյի քաղաքապետի նամակը:
Այնուհետ կողմերը քննարկել են Տրևիզոյի կրթական հաստատությունների, մասնավորապես, իտալացի անվանի քանդակագործ Անտոնիո Կանովայի անվան դպրոցի և Երևանի դպրոցներից մեկի միջև բարեկամական կապերի հաստատմանն առնչվող հարցեր:
Ողջունելով իտալական կողմի նախաձեռնությունը՝ Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանն էլ հյուրերին համառոտ ներկայացրել է քաղաքապետարանի ենթակայության և արտերկրի մի շարք դպրոցների միջև արդեն իսկ ձևավորված բարեկամական և գործընկերային կապերը և հույս հայտնել, որ բարեկամ դպրոցների շարքն արդեն մոտ ապագայում կհամալրեն նաև իտալական դպրոցները: Հանրակրթության վարչության պետը նաև նշել է, որ հանգամանորեն կքննարկվեն համագործակցության տարբերակներն ու արդեն մոտ ապագայում առաջարկներ կներկայացվեն ծրագրի մեկնարկի վերաբերյալ:
Հանդիպման ավարտին հյուրերը հայտնել են նաև Երևանի մասին իրենց տպավորությունները՝ հատկանշելով, որ տպավորված են մայրաքաղաքի գույներով և կանաչապատման ու ծաղկապատման մշակույթով:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն
12:06
11:33
11:08
10:28
10:03
09:26
09:05
14:05
11:35
11:16
10:58
10:45
10:24
10:05
09:24
09:08
16:28
16:13
10:29
10:04
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47