Այն փաստը, որ Ռուբեն Հախվերդյանը լավ երգահան է և Երևանյան ֆոլկլորի անզուգական կատարող` անժխտելի իրողություն է, սակայն որպես քաղաքացի և հասարակական գործիչ նա մշտապես վարկաբեկում է իր անցած փայլուն ստեղծագործական ուղին և թողնում շարքային խուլիգանի ու սադրիչի տպավորություն: Մեր հասարակության համար գաղտնիք չէ, որ Ռուբեն Հախվերդյանը երկար տարիներ շարունակ տառապում է խրոնիկ ալկոհոլիզմով և երբ տարիներ առաջ բժիշկները նրա մոտ լյարդի ցեռոզ ախտորոշեցին և նրան անհապաղ լյարդի փոխպատվաստում էր պետք, մեր իշխանությունները շատ արագ արձագանքեցին և պետբյուջեից հատկացրեցին անհրաժեշտ ամբողջ գումարը` փաստացի փրկելով սիրված երաժիշտի կյանքը: ՈՒստի այսօր ցավալի է տեսնել, թե ինչպես է Հախվերդյանը սահմանելով անշնորհակալության բոլոր ռեկորդները և ընկելով տարբեր դավադիր և հակապետական հոսանքների ազդեցության տակ` փորձում է իր լկտի, մտավորականին անհարիր, փողոցային և միայն հայհոյանքներից բաղկացած բառապաշարով ուշադրություն սևեռել իր անձի վրա: Հարգելի Ռուբեն Հախվերդյան դու քո անտրամաբանական և անընդունելի գործունեությամբ վտանգում ես կորցնել` քո գրած և կատարած երգերի շնորհիվ վաստակած ժողովրդի սերն ու հարգանքը: Բնավ վիրավորելու նպատակ չունեմ, բայց պետք է ասեմ, որ Հախվերդյանի նման պահվածքը շատ նման է «Առաջին սիրո երգը» ֆիլմի մի դրվագին, որտեղ մեծանուն դերասան Հրաչյա Ներսիսյանը արդարացիորեն հանդիմանում է իր որդուն, ով վատ շրջապատի և խմիչքի երեսից` հայտնի և սիրված երգչից վերածվել էր մի բաժակ օղու համար կոտրատվող «արտիստի»: Սակայն որդին անսալով հոր հորդորներին և տուրք տալով առողջ բանականությանը` կատարեց անհրաժեշտ հետևություններ և գալով ճիշտ եզրահանգման, վերարժևորեց իր անցած ուղին, կրկին արժանանալով իր երգարվեստի երկրպագուների սիրուն և հիացմունքին: Կարծում եմ, որ նման հետևություններ անելու ու ճիշտ կողմնորոշվելու կարիք ունի նաև Ռուբեն Հախվերդյանը:
17:19
15:39
12:33
11:02
20:30
20:26
19:19
13:28
13:04
12:15
11:34
11:09
19:36
19:07
15:44
11:46
11:28
11:09
10:33
10:09
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03