Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ Հայաստանի իշխանությունները պայմանավորվել են «Գազպրոմ Արմենիա»-ի հետ գազի ներքին սակագները պահպանելու հարցում: ՀՀ վարչապետն այս մասին ասել է Դավոսում «ՌԻԱ նովոստի» գործակալության հետ զրույցում:
««Գազպրոմ»-ը գազ է վաճառում ոչ թե Հայաստանին, այլ «Գազպրոմ Արմենիա»-ին, դրա համար մեր դերը միջնորդավորված է: Բայց մենք «Գազպրոմ Արմենիա»-ի հետ պայմանավորվել ենք, որ երկրի ներսում գազի գինը չի փոխվի,- ասել է Նիկոլ Փաշինյանը:
ՀՀ վարչապետը նաև ընդգծել է, որ ՀՀ կառավարության համար շատ կարևոր է գազի երկարաժամկետ սակագին համաձայնեցնելու հարցը: «Հիմա Եվրասիական տնտեսական միությունում նույնպես քննարկումներ են ընթանում գազի և էներգետիկայի ընդհանուր շուկա ստեղծելու հարցի շուրջ, հետևաբար, մենք քննարկելու շատ հարցեր թեմաներ ունենք»,- ասել է Փաշինյանը:
«Գազպրոմ» ընկերությունը 2019թ. հունվարի 1-ից թանկացրել է սահմանին ՀՀ-ին մատակարարվող գազի գինը՝ 150 դոլարից դարձնելով 165 դոլար: Դրանից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ներքին սպառողի համար գազի սակագինը չի բարձրանա՝ ընդգծելով, որ ՀՀ կառավարությունը կշարունակի բանակցությունները «Գազպրոմ Արմենիա»-ի հետ վերջնական համաձայնության հասնելու համար
23:31
15:27
14:27
13:48
13:22
13:04
13:19
12:43
12:17
11:42
11:14
10:43
10:19
09:39
09:18
09:02
17:02
16:38
16:18
16:07
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01