Շաբաթ օրը նշանակվել են 12 նախարարները, վարչապետի կաբինետն արդեն ձեւավորված է համարվում, քանի որ օրենքի պահանջը կատարված է, կառավարության 2/3-ը նշանակված։ Հիշեցնենք, որ կառավարությունը մտադիր է կառուցվածքային փոփոխություններ անել եւ օպտիմալացնել որոշ նախարարություններ, այդ պատճառով էլ հինգ նախարարություններում ղեկավարներ չեն նշանակվում։ Նրանց թվում են նաեւ գյուղատնտեսության եւ սպորտի ու երիտասարդության նախարարությունները։ Ուշագրավ է, որ վարչապետի հրամանագրով նրանք երեկ փոխնախարարներ են նշանակվել, Գեղամ Գեւորգյանը գյուղատնտեսության, իսկ Գաբրիել Ղազարյանը՝ սպորտի եւ երիտասարդության։ Ըստ կառուվածքի մասին նախնական հայեցակարգի գյուղատնտեսության նախարարությունը միավորվում է տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությանը. այն կոչվելու է տնտեսական զարգացման և գյուղատնտեսության նախարարություն, իսկ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար է վերանշանակվել Տիգրան Խաչատրյանը։ Հիշեցնենք, որ Գեղամ Գեւորգյանը մինչ գյուղնախարարի պաշտոնը զբաղեցնելը ղեկավարում էր Գյուղատնտեսական ծրագրերի իրականացման գրասենյակը: Նա մամուլի ուշադրության կենտրոնում հայտնվեց այն ժամանակ, երբ պարզվեց, որ նրա ղեկավարած գրասենյակը փոխվարչապետ Տիգրան Ավինյանի ընտանիքին պատկանող ընկերությանը 35 հազար ԱՄՆ դոլար դրամաշնորհ է հատկացրել, հետո տեղեկություններ տարածվեցին, որ նա նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի սանիկն է, բայց դա էլ հերքվեց Գեւորգյանի կողմից։ Ինչեւէ, ենթադրվում է, որ միավորված նախարարության գյուղատնտեսական բլոկը կղեկավարի հենց նա՝ փոխնախարարի կարգավիճակում։ Իսկ սպորտի եւ երիտասարդության նախարարությունը նախատեսում են միացնել կրթության եւ գիտությանը։ Ստացվում է, որ գյուղատնտեսության նախարարությունների ճակատագիրը դեռ օդում կախված է, նախարարներ չկան, բայց փոխնախարարներ են նշանակվել։
17:39
16:26
16:04
15:48
15:33
14:46
14:31
14:13
14:11
14:02
13:46
13:35
13:19
13:03
13:03
11:22
10:27
10:02
16:48
16:32
11:55 19.06.25
13:19 20.06.25
13:29 19.06.25
13:14 19.06.25
13:35 20.06.25
14:02 20.06.25
16:26 20.06.25
15:48 19.06.25
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | |||||||
2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
30 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03