Սիրիական Իդլիբում տիրող իրավիճակը խիստ անհանգստացնում է Ռուսաստանին: Այդ մասին հայտարարել է ՌԴ արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:
ԱԳՆ խոսնակը նշել է, որ գրեթե ամբողջությամբ «Ջեբհաթ ան Նուսրա» ահաբեչական խմբավորման զինյալների ենթակայության տակ գտնվող Իդլիբում իրավիճակն արագորեն հետընթաց է ապրում, ինչը լուրջ մտահոգությունների տեղիք է տալիս:
Զախարովան նաև ընդգծել է, որ Իդլիբի տարածքի մեծ մասում իրավիճակն իր հսկողության տակ է վերցրել «Ջեբհաթ ան Նուսրայի» մասը կազմող «Հայաթ Թահրիր աշ-Շամ» խմբավորումը, որն իր դիրքերն ամրացնում է տարածքից ընդդիմադիր զինյալների դուրս մղման հաշվին:
«2018 թվականի սեպտեմբերի 17-ին Ռուսաստանի և Թուրքիայի կողմից համատեղ հուշագրի ստորագրումից հետո արձանագրվել է հրադադարի խախտման ավելի քան 1000 դեպք, որոնց հետևանքով մահացել է 65 մարդ, մարմնական վնասվածքներ են ստացել ավելի քան 200-ը»,- նշել է պաշտոնյան:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 17-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Սոչիում տեղի ունեցած հանդիպման ժամանակ համաձայնության էին եկել Իդլիբում ապառազմականացված գոտի ստեղծելու մասին:
09:24
09:09
13:04
12:04
11:39
11:23
11:08
10:52
10:35
10:17
09:49
09:33
09:19
09:02
00:38
23:49
23:38
23:33
23:03
15:22
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44