Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը «Քաղաքաշինություն» ՓԲԸ-ի աշխատակազմին է ներկայացրել ընկերության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Գևորգյանին: Ընդգծելով քաղաքապետարանի ենթակայության կառուցվածքային ստորաբաժանումների աշխատանքի կարևորությունը՝ քաղաքապետ Մարությանն արդար ու թափանցիկ գործելաոճ է պահանջել:
«Բազմիցս այս ՓԲԸ-ի մասին լսել եմ բացասական լուրեր: Դա նշանակում է, որ ներսում եղել են գործառույթներ, գործողություններ, որոնք ընդհանրապես չեն համապատասխանում մեր նոր Հայաստանի պահանջներին: Նկատի ունեմ, որ բոլոր պրոցեսները պետք է լինեն թափանցիկ, ընկերությունը պետք է հաշվետու լինի մեր քաղաքացիներին և բոլոր գործընթացներին պետք է քաղաքացիները տիրապետեն՝ ինչ է կատարվում, ոնց է կատարվում, ինչ գումարների մասին է խոսքը: Բացի դրանից, շատ լավ գիտեմ, որ կային ինչ-որ կից ՍՊԸ-ներ, որոնք սպասարկում էին այս ՓԲԸ-ն: Այսինքն այն գործը, որը պետք է ընկերությունն աներ, ուղարկում էին ինչ-որ ՍՊԸ-ների մոտ, որոնք, ի դեպ, ներսի մարդկանց բացած ընկերություններն էին և այդ ընկերությունները գումարներ էին աշխատում քաղաքացիների հաշվին: Էս պրակտիկան այսուհետ վերանում է»,- նշել է քաղաքապետը:
Երևանի քաղաքապետարանի «Քաղաքաշինություն» ՓԲԸ-ն իրականացնում է գեոդեզիայի (տարածքների չափագրում), գլխավոր հատակագծերի, ինչպես նաև ինքնակամ շինությունների մասնագիտական եզրակացությունների տրամադրման ու մի շարք այլ գործառույթներ:
«Սահմանված ժամկետներում՝ որակյալ աշխատանք: Բնակչությունը պետք է գոհ մնա ընկերության աշխատանքից ու սպասարկումից». Երևանի քաղաքապետը ներկայացրել է այն հիմնական պահանջները, որոնց շրջանակում էլ այսուհետ իր գործունեությունը կշարունակի ծավալել ընկերությունը:
«Ես ուղղակի թույլ չեմ տա, որ քաղաքապետարանի հետ կապված ինչ-որ մի ՓԲԸ-ի մասին խոսակցություն լինի, որ այդտեղ կոռուպցիա կա: Մենք ուշի-ուշով հետևելու ենք ընկերության գործունեությանը և, եթե մեկ ահազանգ եղավ, որ ինչ-որ մի պրոցես կա, վստահեցնում եմ ձեզ, մինչև վերջ ես գնալու եմ՝ պարզելու համար՝ ինչ է եղել, ով է եղել և ինչպես է եղել: Առանց հապաղելու, վստահեցնում եմ նաև, որ քրեական գործեր են հարուցվելու, իսկ ես միշտ ասել եմ, որ չեմ ուզում, որ նման դեպքեր ունենանք»,- ընդգծել է Հայկ Մարությանը:
14:15
14:02
13:45
13:21
13:03
12:47
12:45
12:33
12:31
12:21
12:16
11:56
11:45
11:23
11:06
10:48
10:35
10:22
10:05
09:52
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
29 | 30 |
09:52
09:44
09:32
09:15
09:01
09:46
09:33
09:16
09:02
09:42
09:32
09:14
09:01
09:35
09:17
09:01
09:56
09:44
09:36
09:25
09:14
09:02
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:49
09:36
09:31
09:15
09:02
09:45
09:36
09:27
09:15
09:01
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02