Օրենսդրությամբ փոխվել է մի շատ կարևոր բան՝ փոխվել են ԵԱՏՄ կանոնները։ Այսօր լրագրողների հետ ճեպազրույցում նման հայտարարություն արեց Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը՝ նկատելով, որ չմաքսազերծվող բեռի չափաքանակը 50 կգ-ից դարձել է 25 կգ: Ըստ նրա՝ նման փոփոխությունների համար հիմք է եղել այն հանգամանքը, որ նախորդ տարի 50 կգ չափաքանակի նորմը ներմուծելուց հետո տարվա վերջում պարզվեց, որ մարդիկ իրենց անձնական օգտագործման մեքենաներով ներկրման հնարավորությունը դիտարկել են որպես բիզնես իրականացնելու շատ կարճ ճանապարհ:
«Չհարկվող բիզնես էր դարձել, սակայն հիմա, երբ 50 կգ-ն իջեցվեց 25 կգ-ի, կփորձենք կանոնակարգել։ Հարցը քննարկել ենք նաև վարչապետի հետ և ռիսկի պրոֆիլներ պետք է ներմուծենք և հաճախականություն սահմանելով՝ փորձենք կանոնակարգել նաև 25 կգ-ներով ներմուծումները»,-ասաց Դավիթ Անանյանը:
Ինչ վերաբերում է Բագրատաշենի անցակետում ստեղծված իրավիճակին, այսինքն՝ խնդրին, որ մարդկանց բեռը Թուրքիայից եկել է Վրաստան, սակայն այնտեղից չեն կարողանում Հայաստան տեղափոխել, Դավիթ Անանյանը նշեց. «Եթե ես փոստով պատվիրում եմ ինչ-որ մի դեղ, ինչո՞ւ եմ պատվիրում, որ դա գա Վրաստան, ու այնտեղից ինչ-որ մեկը բերի»:
Դիտարկմանը, որ միանգամից Հայաստան բերելու դեպքում ավելի թանկ է, ՊԵԿ նախագահը արձագանքեց, թե դեռևս պետք է քննարկել ու հասկանալ, որ եթե միանգամից Հայաստան բեռը գար, ապա մաքսային ձևակերպում պետք է ունենար, թե չունենար:
«Պարոն Վանեցյանի հետ հեռախոսազրույցի ժամանակ միասնական որոշում կայացրինք, որ եթե նույնիսկ համարենք, որ մարդիկ չեն իմացել, միգուցե հայտարարենք, որ սա վերջինն է, այնուհետև չոր վարչարարություն ենք իրականացնելու»,-եզրափակեց Դավիթ Անանյանը:
Հիշեցնենք, որ ՀՀ սահմանային անցակետերում ֆիզիկական անձանց իրազեկող գրություն է հայտնվել՝ 2019-ի հունվարի 1-ից ֆիզիկական անձինք կարող են իրենց հետ ունենալ մինչև 25 կգ քաշով անձնական օգտագործման ուղեբեռ, որի արժեքը չի գերազանցում 500 եվրոն։
22:22
21:52
21:35
18:55
18:38
18:15
15:19
15:04
14:55
14:38
14:15
13:56
13:43
13:19
13:04
12:44
12:36
12:14
11:05
10:52
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | ||||||
3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
24 | 25 | 26 | 27 | 28 |
09:44
09:32
09:18
09:01
09:55
09:44
09:32
09:15
09:02
09:49
09:35
09:17
09:01
09:45
09:35
09:18
09:02
09:56
09:44
09:32
09:17
09:02
09:58
09:45
09:34
09:18
09:02
09:53
09:42
09:27
09:53
09:38
09:27
09:15
09:02
09:58
09:46
09:38
09:26
09:15
09:02
09:46
09:33
09:16
09:03
09:53
09:36
09:28
09:17
09:02