Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) վճիռ է կայացրել Scholz AG-ն ընդդեմ Հայաստանի գործով:
Հայտնի է, որ գերմանական Scholz AG կորպորացիան Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների կոնվենցիայի 34-րդ հոդվածի հիման վրա Հայաստանի Հանրապետության դեմ հայց էր ներկայացրել 2010թ. մարտի 19-ին:
1990-ական թվականներից սկսած հայցվոր ընկերությունը կանոնավոր մետաղ է գնել Ա. Սաֆարյանից և Հայաստանում գրանցված Associates LLC ՍՊԸ-ից: 1999թ. փետրվարի 8-ին, 2000թ. ապրիլի 10-ին և 2003թ. ապրիլի 2-ին հայցվոր ընկերությունն ու իրեն պատկանող KBKS ընկերությունը երեք պայմանագիր են կնքել LLC-ի հետ, որի շրջանակում գերմանական ընկերությունները պարտավորվել են մետաղի դիմաց նախապես վճարել LLC-ին:
2002թ. հայցվոր ընկերությունը LLC-ին տրամադրել է 100 000 եվրո վարկ, որը պետք է վերադարձված լիներ 2003թ. հունվարի 31-ի դրությամբ: Վարկի նպատակն էր օգնել LLC-ին մարել բանկից վերցված վարկը: Սակայն գերմանական ընկերության տրամադրած գումարը չի վերադարձվել: Նշվում է, որ LLC-ն չի կատարել իր պարտավորություններն ու նախապես ստացած գումարի դիմաց ավելի քիչ մետաղ է տրամադրել:
2005թ. ընկերությունների միջև իրականացված հաշվարկի արդյունքում պարզվել է, որ LLC-ն Scholz AG-ին պարտք է 1 213 824 դոլար: Բանակցություների արդյունքում հայցվոր ընկերությունը համաձայնել է թեթևացնել պարտքային բեռն ու այն հասցնել 613 824 դոլարի՝ այն նախապայմանով, որ LLC-ն պարտքի մնացած մասը՝ 600 000 դոլարը, կվճարի ըստ սահմանված ժամանակացույցի:
Կողմերի միջև ձեռք բերված համաձայնության շրջանակում LLC-ն պարտավորվել է պարտքը մարել հինգ վճարումով, որից առաջինը պետք է տեղի ունենար 2005թ. դեկտեմբերի 15-ին:
Սակայն հայկական ընկերությունը չի կատարել իր ստանձնած պարտավորությունները, ինչից հետո Scholz AG-ն դիմել է Առևտրային դատարան: Դրան ի պատասխան LLC-ն դիմել է ՀՀ Առևտրի պալատի արբիտրաժային դատարան: Որոշ ժամանակ անց ՀՀ Առևտրի պալատի արբիտրաժային դատարան հայց է ներկայացնում նաև Scholz AG-ն, որը, սակայն, մերժվում է:
Հայտնի է, որ դիմելով ՄԻԵԴ՝ հայցվորը որպես նյութական փոխհատուցում պահանջել է 1 213 824 դոլար և 116 000 եվրո, իսկ որպես ոչ նյութական փոխհատուցում՝ 100 000 եվրո:
Սակայն պատասխանող կողմի, ՀՀ կառավարության կարծիքով, նյութական վնասի փոխհատուցման հայցը պետք է մերժվեր, քանի որ նրանց պնդած խախտման ու նյութական վնասի միջև հստակ կապ չկա:
ՄԻԵԴ-ը ևս նման կապ չի տեսել ու մերժել է հայցը: Սակայն վճռվել է, որ հայցվոր ընկերությունը պետք է 3600 եվրոյի չափով ոչ նյութական փոխհատուցում ստանա Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի խախտման համար:
ՀՀ կառավարությունը 3600 եվրոն պետք է վճարի երեք ամսվա ընթացքում:
15:27
14:27
13:48
13:22
13:04
13:19
12:43
12:17
11:42
11:14
10:43
10:19
09:39
09:18
09:02
17:02
16:38
16:18
16:07
16:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01