«Հրապարակ» թերթը գրում է. ««Իմ քայլի» պատգամավոր Սուրեն Գրիգորյանին հարցրինք` քանի՞ տարեկան եք։ «26»,- անմեղ ժպիտով ասաց նա: Այսքան ջահել, այսքան մատղաշ` ի՞նչ եք անում պառլամենտում։ «Ես հիմա ո՞նց էդքանը ներկայացնեմ իմ մասին. հաշվի առնելով հանգամանքը, որ «Իմ քայլը» դաշինքը հայտարարել է, որ պետք է ունենանք պրոֆեսիոնալ ԱԺ, եւ չնայած իմ երիտասարդ տարիքին, ես 5 տարվա իրավաբանի փորձառություն ունեմ, որից 3 տարին՝ որպես փաստաբան, երեւի թե դրա համար»:
Իսկ հայտնի «քաստինգի» ժամանակ ՔՊ վարչության «վոժդերը» Ձեզ ի՞նչ հարցրին։
«Քննարկվել են քաղաքական արդիական թեմաներ»:
ԵԱՏՄ-ից հարցեր տվեցի՞ն։ «ԵԱՏՄ-ն մեր համագործակցության ֆորմատներից մեկն է, ցանկացած համագործակցության ֆորմատ պետք է կարողանաս բովանդակությամբ լցնել, ինչը նաեւ մենք հանձն ենք առել։ Որպես ֆորմատ՝ դեմ չեմ, հարցը բովանդակությունն է` որոշակի շտկումների անհրաժեշտություն կա»:
Քայլե՞լ եք Նիկոլի հետ, ո՞ր կետից։ «Հայաստանի Ֆրանսիական հրապարակից, երբ պարոն վարչապետը Գյումրիից թիմի հետ եկավ, այդ ժամանակվանից մինչեւ շարժման ավարտ»:
Չալոյին տեսե՞լ եք: «Չեմ հիշում. Չալոն ոնց որ ընթացքում էր քայլում, հետո ոնց որ ինչ-որ բան տեղի ունեցավ, նա անհետացավ»: Մի ուրացեք ձեր «եղբորը»։ «Շունը միացել էր շարժմանը Գյումրիից, հետագայում մի պահ բեմում է եղել, տեսել ենք իրեն, հետո չկար»:
Ձեր անկեղծությունը զինաթափում է․ չե՞ք ասի՝ ո՞վ է եղել Ձեր երաշխավորը ՔՊ-ում։ «Նման ցուցակի մասին ինձ հայտնի չէ»: Իսկ «Անասնաֆերման» կարդացե՞լ եք։ «Չէ»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:
13:35
13:14
12:03
11:36
11:08
10:35
10:09
18:03
17:45
17:22
17:09
16:55
16:45
16:38
16:22
16:21
16:16
16:04
16:03
15:52
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
29 | 30 |
09:52
09:44
09:33
09:14
09:02
09:52
09:44
09:32
09:15
09:01
09:46
09:33
09:16
09:02
09:42
09:32
09:14
09:01
09:35
09:17
09:01
09:56
09:44
09:36
09:25
09:14
09:02
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:49
09:36
09:31
09:15
09:02
09:45
09:36
09:27
09:15
09:01
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03