ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը իրականացրել է լայնածավալ ուսումնասիրություն մանրածախ առևտրի ոլորտում: Այս մասին ՏՄՊՊՀ-ի նիստին հայտարարեց հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը:
Վարչության պետի տեղակալ Արսեն Հարությունյանը ներկայացրեց Երևանի գերիշխող դիրք ունեցող 7 առևտրային ցանցերը: Նա ասաց, որ ուսումնասիրել են մանրածախ առևտրի կենտրոնները, որոնք որպես խնդիր նշել են մեծածախ առևտրային կետերի առկայությունը, ֆինանսական ռեսուրսների ցածր մակարդակը, հարկերը:
Ըստ ուսումնասիրության՝ մատակարար ընկերությունները հաճախ բարձրաձայնում են, որ խոշոր ցանցերի կողմից իրենց հանդեպ կիրառվում է խտրական մոտեցում, մասնավորապես՝ որոշ արտադրողների ապրանքները մշտապես ցուցադրվում են տեսանելի վայրում, վաճառողները գնորդներին ուղղորդում են գնել որևէ կոնկրետ ապրանքանիշ: Միաժամանակ առևտրային կետերն էլ դժգոհում են մատակարարների վարքագծից՝ նշելով, որ վերջիններս հաճախ կիրառում են տարբերակած մոտեցումներ, տրամադրում են անհավասար զեղչեր կամ իրենց ապրանքները:
Արտակ Շաբոյանը ամփոփելով նշեց, որ ստացվում է, որ խոշոր սուպերմարկետները պայմաններ են թելադրում մրցակից սուպերմարկետների նկատմամբ, եթե տեսնում են որևէ ապրանք մրցակից խոշոր սուպերմարկետներում, պարտադրում են մատակարարներին, որ պահանջեն մրցակիցներից բարձրացնել գները, իսկ եթե մատակարարը չի համաձայնվում, հրաժարվում են այդ մատակարարներից:
«Երբեմն խոշոր առևտրի կենտրոնները խտրական և տարբերակված մոտեցում են կիրառում մատակարարների նկատմամբ»,- ասաց նա:
ՏՄՊՊՀ նախագահը նշեց, որ խնդիրն օրենսդրական կարգավորում ունի, և ՏՄՊՊՀ-ն առարկություն է ներկայացրել կառավարությանը:
Այսպիսով, տնտեսավարողների վարքագծի հետևանքով կարող խաթարվել մրցակցային իրավիճակը, ինչի հետ կապված հանձնաժողովը յոթ գերիշխող մանրածախ առևտրային ցանցերի և 150 խոշոր մատակարարների հանդեպ կիրառեց զգուշացում՝ բարձրացված խնդիրներն իրենց վարքագծում բացառելու հանձնարարականով: Զգուշացում ստացած սուպերմարկետներն են «Երևան Սիթի», «Նոր զովք», «Էվրիկա», «Սաս», «Կրպակ», «Պարմա», «էՄ ՋԻ» սուպերմարկետները:
21:23
20:45
20:33
11:51
11:43
11:22
11:02
17:17
16:58
16:44
16:22
15:55
15:35
15:14
14:56
14:21
14:03
13:35
12:56
12:13
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | ||||||
3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
31 |
09:52
09:36
09:28
09:14
09:01
09:55
09:36
09:27
09:15
09:02
09:42
09:27
09:16
09:02
09:52
09:36
09:28
09:15
09:02
09:52
09:36
09:26
09:15
09:02
09:56
09:44
09:35
09:14
09:02
09:56
09:46
09:37
09:28
09:13
09:01
09:58
09:44
09:36
09:26
09:13
09:02
09:56
09:42
09:28
09:14
09:33
09:16
09:02
09:44
09:27