ՀՀ ազգային անվտանգության ծառայության մամուլի կենտրոնի պետ Սամսոն Գալստյանը պատասխանել է «Բագրատաշեն»-ի մաքսակետում ցուցարարների հետ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի զրույցի վերաբերյալ լրատվամիջոցներում տարածված տեղեկության վերաբերյալ «Արմենպրես»-ի հարցին:
-Պարոն Գալստյան, լրատվամիջոցներում տեղեկություն է տարածվել, որ «Բագրատաշենի» մաքսակետում բողոքի ակցիա իրականացնող քաղաքացիներին այցելել է ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը և ըստ էության վերջնաժամկետ տվել՝ տարածքում կայանած ավտոմեքենաները մեկշաբաթյա ժամկետում դուրս հանել: Ակտիվիստները կարծում են, որ դա ԱԱԾ գործառույթը չէ, այլ ՊԵԿ-ի իրավասության շրջանակներում է:
-ԱԱԾ տնօրենը ոչ թե մեկնել էր «Բագրատաշեն»՝ ակցիայի մասնակիցներին հանդիպելու, այլ Վրաստան ուղևորվելու ճանապարհին է տեսել ցուցարարներին և մոտեցել, զրուցել է: Իսկ ինչ վերաբերվում է տարածքում կայանված մեքենաները դուրս հանելու կոչին՝ ապա հարկ է նշել, որ դրանք խոչընդոտներ են ստեղծում նաև հայ սահմանապահների համար՝ ՀՀ պետական սահմանը պահպանելու, «Բագրատաշեն» անցման կետի ռեժիմն ապահովելու գործում, որն ԱԱԾ գործառույթ է:
Հունվարի 23-ին ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը հրապարակել է կոչ քաղաքացիներին՝ պետական սահմանի «Բագրատաշեն» անցման կետի տարածքից դուրս բերել այնտեղ կայանված հիմնականում աջ ղեկով մեքենաները, որոնք դժվարություններ են ստեղծում անցակետի աշխատանքներում: Բագրատաշենի անցակետում աջ ղեկով ավտոմեքենաների կուտակումներ են առաջացել, քանի որ բազմաթիվ ավտոներկրողներ, չնայած այն հանգամանքին, որ աջ ղեկով ավտոմեքենաների ներկրումը Հայաստան արգելված է, դրսից աջ ղեկով ավտոմեքենաներ են պատվիրել, իսկ Բագրատաշենի անցակետում նրանց արգելել են դրանք ներմուծել:
18:42
18:33
16:45
12:09
11:38
10:49
10:26
23:47
23:33
23:09
22:43
22:32
22:23
18:45
18:33
18:20
17:34
16:35
16:14
15:55
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02