Facebook- ի համահիմնադիր եւ գործադիր տնօրեն Մարկ Ցուկերբերգը կրկին հանդես եկավ ի պաշտպանություն սոցիալական ցանցի՝ պնդելով, որ գովազդի թիրախավորումը՝ շահերի հիմքի վրա, տարբերվում է անձնական տվյալների վաճառքից: «Եթե մենք ձգտում ենք սպասարկել բոլորին, ապա մեզ պետք է ծառայություն, որը մատչելի կինի բոլորին», - գրել է Ցուկերբերգը՝ Wall Street Journal-ում իր հոդվածում: «Լավագույն միջոցն այդ անելու անվճար ծառայություններ մատուցելն է, ինչը մեզ թույլ է տալիս անել գովազդը»: 2018-ն ահավոր տարի էր Facebook-ի համար, որը նշանավորվեց տվյալների պաշտպանության եւ գաղտնիության ոլորտում ծագած մտավախությունների շուրջ սկանդալների շարքով, թե իբր առաջատար սոցիալական ցանցը քաղաքական նպատակներով օտարերկրյա շահերի եւ մանիպուլյացիաների թիրախ է դարձել: Չնայած սկանդալներին՝ Facebook- ի եկամուտը եւ օգտատերերի թիվը շարունակում է աճել: Ըստ Ցուկերբերգի, գովազդը հրատապ եւ պակաս նյարդայնացնող դարձնելու համար հարկավոր է հասկանալ մարդկանց շահերը: Facebook-ն օգտագործում է «ազդանշաններ», ինչպիսիք են այն էջերը, որոնք «դուր են գալիս» օգտատերներին: «Երբեմն դա նշանակում է, որ մարդիկ ենթադրում են, որ մենք անում ենք այն, ինչ իրականում չենք անում», - նշել է Ցուկերբերգը` նկատի ունենալով սոցիալական ցանցին աջակցությունը՝ թիրախային գովազդի միջոցով: «Օրինակ, մենք չենք վաճառում օգտատերերի տվյալները՝ չնայած հաճախ հաղորդվում է, որ մենք դա անում ենք»: Ցուկերբերգը նշել է, որ Ֆեյսբուքը նաեւ հնարավորություն է տալիս օգտատերերին՝ գովազդային նպատակների համար օգտագործվող տեղեկատվությունը կառավարելու միջոցներ եւ թույլ է տալիս արգելափակել գովազդատուներին: «Այլ հարց է՝ արդյո՞ք թողնում ենք մենք վնասակար կամ տարաձայնություն առաջացնող բովանդակությունը, որովհետեւ այն խթանում է փոխգործակցությունը: Մենք դա չենք անում»: «Միակ պատճառը, որ վատ բովանդակությունը մնում է, այն է, որ մարդիկ եւ արհեստական ինտելեկտի համակարգերը, որոնք մենք օգտագործում ենք այն դիտելու համար, կատարյալ չեն», - ասել է նա:
17:18
16:44
16:18
16:04
15:55
15:35
15:09
14:48
14:14
13:33
13:08
12:35
12:09
11:43
11:15
10:33
10:00
17:49
17:15
16:52
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | |||
6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
27 | 28 | 29 | 30 | 31 |
09:22
09:14
09:02
09:46
09:31
09:26
09:14
09:01
09:55
09:41
09:30
09:26
09:16
09:02
09:54
09:44
09:32
09:15
09:02
09:56
09:43
09:35
09:02
09:44
09:16
09:02
09:52
09:45
09:33
09:16
09:03
09:55
09:46
09:34
09:17
09:03
09:55
09:44
09:32
09:15
09:02
09:52
09:44
09:33
09:14
09:02
09:52
09:44
09:32
09:15