Մեր երկրի իրավական համակարգը ստորադասվել է, իսկ ավելի ճիշտ՝ զոհաբերվել է քաղաքական համակարգին: Իրավական համակարգի կառույցները, երբ պետք է, գործում են քաղաքական նպատակահարմարության սկզբունքով, ինչն ինքնին անհեթեթություն է:
Նման պայմաններում ի՞նչ իմաստ ունի զբաղվել քաղաքականությամբ, եթե դրա ընթացքն ու արդյունքները օբյեկտիվորեն չեն վերահսկվելու և գնահատվելու իրավական համակարգի կողմից ըստ այդ պահին գործող օրենքների: Իմաստ չունի:
Դրա հետևանքով էլ մի օր անպայման հայտնվելու էին մարդիկ, ովքեր «փաստարկի ուժի» փոխարեն առաջ էին քաշելու «ուժի փաստարկը»: Դա է պատճառը, որ զսպվածության և ռացիոնալ գործելու կոչերը և փաստարկները մնում են օդում կախված, որովհետև դրանք «փաստարկի ուժի» շարքից են, որը չի գործում:
Մի անգամ գրել եմ, հիմա նորից եմ գրում իրավիճակն ավելի լավ պատկերացնելու համար: Երբ իշխանությունները սահմանափակում են կյանքի էլիտար ոլորտներում՝ քաղաքականության և տնտեսության մեջ, շարքային քաղաքացիների մասնակցությունը, վերջիններս սկսում են ակտիվ ինքնարտահայտվել արվեստում, առևտրում, գիտության մեջ, կրիմինալ ոլորտում և այլն:
Ուստի, հետագայում նման իրավիճակներից ապահովագրված լինելու համար իշխանությունները պետք է ոչ թե սահմանափակեն, այլ հակառակը՝ խրախուսեն կյանքի էլիտար համարվող ոլորտներում՝ քաղաքականության և տնտեսության մեջ, շարքային քաղաքացիների մասնակցությունը որոշումների ընդունման հարցում: Մի ձև, մի մեխանիզմ պետք է հորինեն և գործի դնեն:
Հակառակ դեպքում պետությունը՝ մարդկանց համակեցությունն ապահովող իրավաքաղաքական նորմերի համակարգը, դառնում է տոտալիտար, օլիգարխիկ, կրիմինալ, ոնց ուզում եք ասեք, նույնն է՝ ան-մարդ-կա-յին:
Իսկ կյանքի անմարդկային պայմանները ծնում են նույնքան անմարդկային երևույթներ, դա խիստ օրինաչափ է:
18:00
17:45
17:36
17:17
17:03
14:49
14:33
14:15
13:44
13:23
13:14
13:08
12:51
12:22
12:04
11:44
11:33
11:09
10:33
10:04
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44