Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի Մոսկվա այցն առաջին հայացքից Դավոսում անցկացված Համաշխարհային տնտեսական համաժողովից հետդարձի ճանապարհին մի փոքրիկ կանգառ էր թվում: Պաշտոնապես Ռուսաստան նրա այցի նպատակը Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵԱՏՀ) նիստում ելույթն էր: Ինչպես նշել էր Նիկոլ Փաշինյանին դիմավորած ԵԱՏՀ կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը, սա առաջին դեպքն է, երբ ԵԱՏՀ գրասենյակ է այցելում ԵԱՏՄ անդամ երկրի առաջնորդ, գրում է «Կոմերսանտ»-ի հոդվածագիր Կիրիլ Կրիվոշեևը:
Ընթացիկ տարում ԵԱՏՄ-ում, ինչպես հոդվածագիրն է գրում, կառույցի ամենափոքր անդամ Հայաստանն առանցքային դեր ունի: Առաջին հերթին՝ Տիգրան Սարգսյանը պահպանում է իր պաշտոնը ԵԱՏՀ-ում (2020 թվականին այդ պաշտոնը կզբաղեցնի այլ մեկը): Երկրորդը՝ հունվարի 1-ից Երևանը ստանձնել է ԵԱՏՄ-ում նախագահությունը: Օգտվելով նման հարմար առիթից՝ Երևանը մտադիր է առաջ տանել իրեն ձեռնտու մի շարք նախաձեռնություններ: Դրանք երեկ Նիկոլ Փաշինյանը թվել է իր ելույթում:
«Անհրաժեշտ է ակտիվացնել ջանքերն՝ ուղղված համակարգված էներգետիկ քաղաքականության վարմանն ու էներգառեսուրսների ու դրանց տարանցման համար գնագոյացման զգայուն հարցի շուտափույթ լուծմանը՝ ոչ խտրական հիմքի վրա»,- ասել էր Նիկոլ Փաշինյանը: Նա նաև կարևոր խնդիր էր համարել «միության ներսում վստահության մակարդակի ամրապնդումը»: Հոդվածագիրը նշում է, որ էներգառեսուրսների, մասնավորապես գազի գնի հարցը չափազանց հիվանդագին թեմա է Երևանի համար:
Հիշեցնենք, որ ռուսական«Գազպրոմ» ընկերությունը, որին է պատկանում «Գազպրոմ Արմենիա»-ն, հաղորդել էր, որ գազի սակագինը Հայաստանի համար 2019 թվականի սկզբից թանկանալու է 10 տոկոսով. գործող 150 դոլարի փոխարեն կլինի 165 դոլար 1000 խմ համար։ ՀՀ վարչապետն ավելի վաղ ասել էր, որ գազի գնի որոշակի բարձրացում է տեղի ունենալու, բայց ներքին կարգավորումների շնորհիվ հայաստանյան սպառողների համար գազի գնի փոփոխություն տեղի չի ունենա:
15:27
14:27
13:48
13:22
13:04
13:19
12:43
12:17
11:42
11:14
10:43
10:19
09:39
09:18
09:02
17:02
16:38
16:18
16:07
16:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01