Երևանի կենդանաբանական այգու նախկին աշխատակիցները պահանջում են տնօրեն Ռուբեն Խաչատրյանի հրաժարականը: Այս մասին հունվարի 26-ին այգում հրավիրված բողոքի ակցիայի ընթացքում լրագրողների հետ զրույցում ասաց Երևանի կենդանաբանական այգու տնօրենի նախկին տեղակալ Մանուկ Մանուկյանը:
«Ռուբեն Խաչատրյանը, չլինելով մասնագետ, անգամ չի փորձում մասնագետի կարծիք հաշվի առնել: Նա չի կարող կառավարել: Ռուբեն Խաչատրյանի հետ ջերմ հարաբերություններ ենք ունեցել նախկինում ու մեր խնդիրները ծագել են այսպիսի մասնագիտական հարցերից»,- ասաց Մանուկյանը:
Այգու տնօրենի նախկին տեղակալը նշեց, որ իրեն աշխատանքից հեռացրել են մի քանի օր աշխատանքի չներկայանալու պատճառով:
Ակցիայի մասնակիցները տնօրենի հրաժարականը պահանջում են վերջին շրջանում այգում կենդանիների մեծ թվով անկումների ու տարբեր մասնագիտական խնդիրների պատճառով:
Այգու տարածքում բողոքի ցույց իրականացնողներին Երևանի կենդանաբանական այգու Կենդանիների բաժնի համակարգող Արտյոմ Մակարյանը հավաստիացրեց, որ այգում իրենց նշած դեպքերից հետո այլ իրադարձություններ տեղի չեն ունեցել:
«Նոր իրադարձություններ տեղի չեն ունեցել: Հիմա կենդանաբանական այգին ապրում է իր բնականոն կյանքով, մենք շարժվում ենք առաջ, ունենք իրականացնելու բազմաթիվ ծրագրեր ու այդ ճանապարհի վրա ենք»,- նշեց Մակարյանը:
Կենդանիների բաժնի համակարգողը լրագրողների հետ զրույցում նշեց, որ ակցիայի մասնակիցների կողմից շահարկվող անկման նախկին դեպքերը այգու ներկայիս աշխատակազմին վարկաբեկելու նպատակ ունեն:
Նոյեմբերի 13-ի առավոտյան կենդանաբանական այգում գրանցվել էր զեբրի անկում։ Կենդանունթունավորելու դիտավորության կասկածով և հանգամանքները պարզելու համար հաղորդում էրտրվել ՀՀ ոստիկանության Նոր Նորքի բաժին: Լաբորատոր հետազոտության տվյալներով, սակայն, կենդանու արյան և մեզի մեջ հայտնաբերվել էր մեծ քանակությամբ մկնդեղի (արսեն) պարունակություն։ Զեբրի բուժումն իրականացվել է տեղացի և արտասահմանցիանասնաբույժների (Լեհաստան, Հոլանդիա, Էստոնիա, Ռուսաստան, Իրան, Վրաստան) խորհրդատվությամբ: Մասնագետների կողմից ձեռնարկվել են անհրաժեշտ բոլոր միջոցառումները:
Նոյեմբերի 19-ին այգու տնօրեն Ռուբեն Խաչատրյանը հրավիրած մամուլի ասուլիսում հայտարարել էր, որ իր նշանակվելուց ի վեր քաղաքապետի փոփոխությամբ պայմանավորված՝ բարձրացել է նման ալիք՝ փոխել տնօրենին: Նրա խոսքով` ալիքի հետևում ամեն անգամ տարբերմարդիկ են՝ նախկին և ներկայիս աշխատակիցներ, մարդիկ, ովքեր զբաղվում են կենդանիներիառևտրով:
14:15
14:02
13:45
13:21
13:03
12:47
12:45
12:33
12:31
12:21
12:16
11:56
11:45
11:23
11:06
10:48
10:35
10:22
10:05
09:52
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
29 | 30 |
09:52
09:44
09:32
09:15
09:01
09:46
09:33
09:16
09:02
09:42
09:32
09:14
09:01
09:35
09:17
09:01
09:56
09:44
09:36
09:25
09:14
09:02
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:49
09:36
09:31
09:15
09:02
09:45
09:36
09:27
09:15
09:01
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02