Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ Արմեն Բեկթաշյանի նախագահությամբ, ընդամենը մեկ շաբաթ առաջ մերժել էր Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկում դեկտեմբերի 5-ից հացադուլի մեջ գտնվող և այսօր մահացած Մհեր Եղիազարյանի նկատմամբ խափանման միջոցը փոխելու և գրավ կիրառելու վերաբերյալ միջնորդությունը. այս մասին Tert.am-ի հետ զրույցում տեղեկացրեց Եղիազարյանի փաստաբան Վահե Արմենակյանը:
Պաշտպանը նշեց, որ մեկ շաբաթ առաջ դատավարությանը ներկա է եղել նաև Եղիազարյանը, ով գտնվում էր ակնհայտ առողջական վատ վիճակում։ «Նա մասնակցում էր և նկատելի էր ակնհայտ, որ ծայրահեղ վիճակում է գտնվում, և այդ պայմաններում, փաստորեն, մերժվել է մեր միջնորդությունը, չնայած նրան, որ նույնիսկ պատգամավորների, նաև կազմակերպությունների երաշխավորություն կար»,-ասաց նա և նշեց, որ Ազգային ժողովի երկու պատգամավոր` Սերգեյ Բագրատյանը և Նաիրա Զոհրաբյանը, երաշխավորություն էին ներկայացրել, որ ազատության մեջ հայտնվելու դեպքում Եղիազարյանը պատշաճ վարքագիծ կդրսևորի:
Բացի այդ, Վահե Արմենակյանը նաև հավելեց, որ առաջարկվել էր զգալի չափով` հինգ միլիոն դրամի չափով գրավ: «Այն դեպքում, երբ նրան վերագրվող խարդախության մեղադրանքը, որ, իբրև, հափշտակել է, կազմում էր մոտավորապես 10 մլն դրամ, որից կեսը վերականգնվել է այս ընթացքում: Ցանկանում եմ շեշտել, որ մենք չենք ընդունում մեղադրանքը, դա քաղաքացիաիրավական խնդիր է, պարտավորությունների հարց է եղել ֆիզիկական անձանց միջև, և վստահ եմ` նախաքննության ընթացում կհերքվեր այդ հոդվածը»,-ասաց նա:
Փաստաբանն ասաց, որ Առաջին ատյանի դատարանի որոշումն իրենք արդեն իսկ բողոքարկել էին Վերաքննիչ քրեական դատարան, և այն պետք է քննվեր հունվարի 29-ին:
Նշենք, որ «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության փոխնախագահ, «Haynews.am» լրատվական կայքի պատասխանատու Մհեր Եղիազարյանը (51 տարեկան), 2018 թ. դեկտեմբերի 4-ին ձերբակալվել էր կաշառք տալու, առանձնապես խոշոր չափերի խարդախության դեպքի մեջ կասկածվելու համար: Նա 2018 թվականի դեկտեմբերի 5-ից հացադուլի մեջ էր:
Հարցին, թե ինչո՞ւ պատշաճ հանրային իրազեկում չի արվել, հատկապես, որ Եղիազարյանը եղել է Haynews.am կայքի համակարգողը, փաստաբանն ասաց, որ Haynews.am կայքով ամեն օր ինֆորմացիա է տրվել, որ այդ անձնավորությունը հացադուլ է հայտարարել և համաձայն չէ իրեն առաջադրված մեղադրանքի հետ: «Հանրային իրազեկում եղել է, բայց չգիտեմ ինչպես է ստացվել, որ հանրային լայն արձագանք չի ստացել։ Ամեն օր ինֆորմացիա տրվել է թե՛ այդ լրատվամիջոցով, թե՛ սոցցանցերի միջոցով»,-ասաց նա:
Ըստ Վահե Արմենակյանի՝ մեղսագրվող արարքը շարքային գործ էր: «Այդպես հազարավոր գործեր են այսօր քննվում Հայաստանում։ Այն մարդկանց 80-90 տոկոսը, ում մեղսագրվում են այդ կարգի հոդվածները, դրսում են գրավով կամ խափանման այլ միջոցների ընտրմամբ: Հիմա թե այս պայմաններում ինչու որոշում կայացվեց, որ պետք է գրավը մերժել, մենք բացատրություն չունենք»,-ասաց նա:
Վահե Արմենակյանի խոսքով՝ քրեակատարողական հիմնարկը Եղիազարյանի նկատմամբ իր պարտականությունները հստակ կատարել է: «Միշտ բուժզննություն անցել է, բայց նաև գիտենք, որ ՔԿՀ-ն հնարավորություն չունի, որ կարողանա ակտիվ բժշկական միջամտություն անել, բայց 2 անգամ Եղիազարյանի պահանջով շտապօգնություն են կանչել, տեղափոխել են «Էրեբունի» բժշկական կենտրոն: Վերջին անգամ հիվանդանոց տեղափոխել են հունվարի 12-ին, այսինքն` մոտ 35 օր ինքը հացադուլի մեջ է եղել։ Հիվանդանոցում ասել են, որ իր վիճակը նորմալ է, առողջական վիճակը վատ չէ և ստացիոնար բուժման կարիք չունի։ Մահից 13 օր առաջ ինչպե՞ս կարող էր նրա առողջական վիճակը նորմալ լինել»,-ասաց նա:
Նա «Էրեբունի» բժշկական կենտրոնի տնօրեն Միքայել Մանուկյանի պատճառաբանությունը, թե Եղիազարյանը հրաժարվել է բուժում ստանալ, գլյուկոզա ստանալ և ինքնակամ լքել է հիվանդանոցը, տեղին չի համարում: «Եղիազարյանը հացադուլ է հայտարարել, իրենք պետք է գլյուկոզա սրսկեին, այսինք` այդ հացադուլի իմաստը կորում է: Եթե պահեին ԲԿ–ում` իրենց վերահսկողության տակ, շատ հնարավոր է և՛ հացադուլից հրաժարվեր, և՛ ընդուներ։ Այսինք` ոչ թե Եղիազարյանի կամքը պետք է հաշվի առնվեր, այլ մասնագիտական դիրքորոշում պետք է հայտնեին` մարդը ստացիոնար բուժօգնության կարիք ունե՞ր, թե՞ չուներ»,-ասաց նա:
Արմենակյանը նշեց, որ դեռևս չգիտեն` ինչ քայլեր կձեռնարկեն նման զարգացումներից հետո։ Նա ասաց, որ փաստաբանական խումբը կխորհրդակցի հարազատների և կորոշեն, դեռևս որոշում չեն կայացրել:
17:18
16:44
16:18
16:04
15:55
15:35
15:09
14:48
14:14
13:33
13:08
12:35
12:09
11:43
11:15
10:33
10:00
17:49
17:15
16:52
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | |||
6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
27 | 28 | 29 | 30 | 31 |
09:22
09:14
09:02
09:46
09:31
09:26
09:14
09:01
09:55
09:41
09:30
09:26
09:16
09:02
09:54
09:44
09:32
09:15
09:02
09:56
09:43
09:35
09:02
09:44
09:16
09:02
09:52
09:45
09:33
09:16
09:03
09:55
09:46
09:34
09:17
09:03
09:55
09:44
09:32
09:15
09:02
09:52
09:44
09:33
09:14
09:02
09:52
09:44
09:32
09:15