Ստրասբուրգից Երևան ուղևորության ճանապարհին ինձ հայտնի դարձավ, որ այսօր վաղ առավոտյան մահացել է Նուբարաշեն ՔԿՀ-ում կալանավորված, 44 օր հացադուլի մեջ գտնվող և միայն վերջին օրերին հացադուլից դուրս եկած Մհեր Եղիազարյանը։ Ակնդետ ուշադրությամբ հետևում եմ դեպքի առնչությամբ պաշտոնատար անձանց կողմից ներկայացվող տեղեկատվությանը, ինչպես նաև այս գործով իրադարձությունների զարգացմանը։ Որպես նախկին իրավապաշտպան և փաստաբան, միևնույն ժամանակ խորապես մտահոգ եմ հետևյալ հարցերի կապակցությամբ և հետամուտ ենք լինելու դրանց լուծմանը
․ • 44 օր հացադուլի մեջ գտնվող անձի առողջական վիճակի վատթարացումը չէր կարող աննկատ մնալ այն մարմինների համար, որոնք պարտավոր էին ապահովել նրա կենսաապահովման պայմանները։ Հետևաբար, առաջանում է հիմնավոր կասկած, որ քրեակատարողական հիմնարկի պաշտոնատար անձանց մոտ առկա է առնվազն անփույթ և ամենաթող վերաբերմունք սեփական պարտավորությունների կատարման ոլորտում, ինչը հանգեցրել է անդառնալի հետևանքների։ Անհրաժեշտ է այս գործի ամբողջական և բազմակողմանի հետաքննություն, մեղավոր անձանց հայտնաբերում և պատասխանատվության ենթարկում, որպեսզի ապագայում բացառվի նման ողբերգական դեպքերը։
• Մհեր Եղիազարյանը մեղադրվում էր գույքային բնույթի հանցագործություն կատարելու մեջ։ Արդյո՞ք բավարար են եղել կալանքը՝ որպես խափանման միջոց, ընտրելու միջնորդության հիմքերը։
• Արդյո՞ք ԱԺ երկու պատգամավորների խափանման միջոցը փոխելու երաշխավորությունները և գրավի միջնորդությունը պատշաճ քննության առարկա են դարձել:
• Արդյո՞ք քրեական հետապնդում իրականացնող մարմինները, տվյալ պարագայում՝ քննչական մարմինը, պատշաճ ջանասիրություն է ցուցաբերել Մհեր Եղիազարյանի գործով նախաքննությունը ողջամիտ ժամկետներում ավարտելու ուղղությամբ, որպեսզի բացառվեր մեղադրյալի՝ կալանքի տակ անհարկի մնալը։ Համակ ուշադրությամբ հետևելում եմ այս գործով բոլոր մանրամասներին։ Պետք է ամեն ինչ անել, որ պատկան մարմինները ձեռնամուխ լինեն այս ողբերգական դեպքի մեղավորների հայտնաբերման և պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ։ Ցավակցություններս Մհեր Եղիազարյանի հարզատներին՝ անդառնալի կորստի կապակցությամբ։
ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյան
15:27
14:27
13:48
13:22
13:04
13:19
12:43
12:17
11:42
11:14
10:43
10:19
09:39
09:18
09:02
17:02
16:38
16:18
16:07
16:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01