Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ երգչուհի Բեյոնսեն առաջադրվել է MTV Video Music Awards-ի 11 մրցանակի: Բեյոնսեն այդչափ մրցանակների կարող է արժանանալ շնորհիվ իր Lemonade վիզուալ ալբոմի:
8 մրցանակի հավակնում է երգչուհի Ադելը, այդ թվում նաև Hello տեսահոլովակի համար: Քանյե Ուեսթի Famous սկանդալային տեսանյութը առաջադրվել է երկու անվանակարգում:
Ընդգծվում է, որ Թեյլոր Սվիֆթը չի ընդգրկվել հավակնորդների թվում: 26-ամյա երգչուհին վերջին 5 տարիներին գերիշխել է երաժշտական մրցանակների ոլորտում: 2015 թվականին նա արժանացել է MTV-ի 4 մրցանակի:
MTV Video Music Awards մրցանակաբաշխությունն անցկացվելու է օգոստոսի 28-ին Նյու Յորքում: Հաղթողին որոշում են ֆանատները: