ԵԱՏՄ անդամ երկրները հայ գործընկերներից սովորելու բան ունեն՝ եվրասիական շուկայում ապրանքների արտահանման մասով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ԵԱՏՄ 5-ամյակին և Եվրասիական ինտեգրման գաղափարի 25-ամյակին նվիրված տեսակամուրջով նման տեսակետ է հայտնել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) ինտեգրման և մակրոտնտեսության հարցերով Կոլեգիայի անդամ (նախարար) Տատյանա Վալովայան՝ պատասխանելով ղրղզ լրագրողի հարցին:
Լրագրողը նկատել է, որ ԵԱՏՄ-ն արտահանման համար մեծ հնարավորություն է տալիս, սակայն անցյալ տարում իրենց երկրից դեպի ԵԱՏՄ այլ երկրներ արտահանումը շատ քիչ տոկոսով է աճել: Նա հետաքրքրվել է, թե ինչն է պատճառը, որ կառույցի շրջանակներում իրականացնում են ավելի շատ ներմուծում, քան արտահանում:
Վալովայան կարծում է, որ Ղրղզստանի գործընկերները ոչ լիարժեք են օգտագործում այն պոտենցիալը, որ առկա է: «Ես կարծում եմ, որ մենք բոլորս՝ ռուսները, բելառուսները, ղրղզները, ղազախները հայ գործընկերներից սովորելու ինչ-որ բան ունենք: Նրանք, չնայած բարդ աշխարհագրական դիրքին, սիստեմատիկ կերպով իրենց ապրանքներն արտահանում են մեր շուկա: Այս առումով մենք, այդ թվում ղրղզ գործընկերները սովորելու բան ունենք նրանցից»,-նշել է Վալովայան:
Նա, այնուամենայնիվ, նաև նկատել է, որ 2017-ին Ղրղզստանում ապրանքների արտահանումն աճել էր 21 տոկոսով:
Հայաստանը Եվրասիական տնտեսական միության լիիրավ անդամ է դարձել 2015 թվականի հունվարի 2-ից: Համապատասխան պայմանագիրը կնքվել էր 2014 թվականի հոկտեմբերի 10-ին, Մինսկում Բարձրագույն եվրասիական տնտեսական խորհրդի նիստի ժամանակ: Եվրասիական տնտեսական միության ստեղծման պայմանագիրը գործողության ուժ է ստացել 2015 թ.հունվարի 1-ից:
14:05
11:35
11:16
10:58
10:45
10:24
10:05
09:24
09:08
16:28
16:13
10:29
10:04
09:42
09:14
00:00
00:00
00:00
00:00
16:29
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47