Այսօր Խորենացի փողոցի ՀՀ Ոստիկանության ՊՊԾ գունդ տանող հատվածում ոստիկանական ուժերը քաղաքացիներին բերման էին ենթարկում: Բերման ենթարկվողները հիմնականում կանայք էին ու տարեց տղամարդիկ: Ոստիկանները լրագրողների ներկայությամբ քաղաքացիներին զգուշացնում էին՝ լքել տարածքը, չենթարկվելու դեպքում՝ բերման էին ենթարկում: Պատճառաբանությունը մեկն էր՝ ոստիկանությունը հաղորդագրություն է տարածել, սակայն քաղաքացիներից քչերն էին ծանոթ դրան: Այսինքն՝ առանց պատշաճ բացատրության և հիմքերի ներկայացման քաղաքացիներին բերման էին ենթարկում: Այնինչ, ՀՀ Սահմանադրությունն այլ բան է ասում. «Անձնական ազատությունից զրկված յուրաքանչյուր ոք իրեն հասկանալի լեզվով անհապաղ պետք է տեղեկացվի ազատությունից զրկվելու պատճառների մասին»:
Տարօրինակ էր նաև այն, որ բերման էին ենթարկվում հիմնականում կանայք:
168.am-ի հարցին՝ ինչո՞ւ են բերման ենթարկում հիմնականում կանանց, տարեց տղամարդկանց, ոստիկաններից մեկը պատասխանեց. «Դուք ստում եք»:
Կադրերում հստակ երևում է, թե ինչպես են բերման ենթարկում կանանց, իսկ այգում հավաքված տղամարդիկ հանգիստ նստած են նստարաններին: Փորձեցինք դա էլ պարզել, բայց ոստիկաններից բավարար պատասխան այդպես էլ չստացանք: Այնուհետև հավաքված տղամարդիկ սկսեցին վիճել միմյանց հետ, ինչին ոստիկանները դարձյալ չարձագանքեցին: Ամենայն հավանականությամբ՝ տղամարդկանց այդ խումբը քաղաքացիական հագուստով ոստիկաններ էին, որոնք տեսնելով, որ արդեն բոլոր լրատվամիջոցների տեսախցիկներն են իրենց ֆիքսում, հեռացան տարածքից: Նրանց՝ տարածքից հեռանալը կարելի էր բացատրել նաև այն հանգամանքով, որ այլևս մարդ չէր մնացել, ում կարելի էր բերման ենթարկել:
Այդ ընթացքում մի քանի ավտոբուսով ու միկրոավտոբուսներով ոստիկանական ուժեր էին կենտրոնանում Խորենացի փողոցում՝ ոստիկանական պատնեշից ներս:
Ինչպես հայտնի է՝ ոստիկաններն այսօր «Հիմնադիր խորհրդարանի» և «Սասնա ծռեր» զինված խմբի համակիրներին և աջակիցներին թույլ չտվեցին Խորենացի փողոցում անցկացնել ժամը 19:00-ի հանրահավաքը: Նշված ժամին մոտ կազմակերպիչները հայտարարեցին այն Ազատության հրապարակ տեղափոխելու մասին: Ազատության հրապարակում որոշ անկազմակերպ և ինքնաբուխ ելույթներից հետո ցուցարարներըշարժվեցին դեպի Խորենացի փողոց, որտեղ ոստիկանները մի քանի շարքով կանգնած՝ փակել են ճանապարհները: 
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում:
16:28
16:13
10:29
10:04
09:42
09:14
00:00
00:00
00:00
00:00
16:29
16:12
15:57
15:38
15:21
15:03
12:45
12:35
12:16
10:25
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47