Ֆրանսիան, Գերմանիան և Մեծ Բրիտանիան մտադիր են ծրագիր ներկայացնել, որը կօգնի ընկերություններին, առանց ԱՄՆ պատժամիջոցների սպառնալիքի, Իրանի հետ առևտրային հարաբերություններ վարել, հաղորդում է Bloomberg-ը:
Այսպիսով, երեք եվրոպական տերություններ Իրանի դեմ պատժամիջոցների շրջանցման փորձեր են անում՝ մարտահրավեր նետելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին, նշում է գործակալությունը:
Ներկայացված նախագծի նպատակը Իրանի հետ բիզնես հարաբերություններ ունեցող եվրոպական ընկերություններին ԱՄՆ պատժամիջոցներից զերծ պահելն է, որոնք կարող են առաջանալ դոլարային գործարքներ իրականացնելիս: Նախատեսվում է, որ իրանական և եվրոպական ընկերությունների միջև վճարումները կկատարվեն առանց անմիջական փոխանցման՝ «հատուկ նպատակային մեխանիզմով»: Տեսականորեն, նման սխեման կարող է զերծ պահել ընկերություններին ԱՄՆ պատժամիջոցներից:
Ֆինանսական հատուկ մեխանիզմի իրավաբանական անձը կարող է ներկայացվել հունվարի 28-ին:
Նշվում է, որ այս ծրագիրը պետք է քննարկվի ԵՄ անդամների կողմից Բրյուսելում, հունվարի 28-ին: Բացի այդ, նախագիծն անմիջապես կհրապարակվի, եթե բոլոր 28 երկրները համաձայնեն եռակողմ նախաձեռնության հետ, հաղորդում է գործակալությունը՝ հղում անելով երկու եվրոպացի դիվանագետներին:
Ըստ Bloomberg-ի ԵՄ հայտարարության մեջ ողջունվում է այս նախաձեռնությունը և նշվում, որ այն կարող է «դրական ազդեցություն ունենալ Իրանի հետ առևտրային և տնտեսական հարաբերությունների վրա, բայց ամենակարևորը, իրանական ժողովրդի կյանքում»:
10:04
09:24
09:09
13:04
12:04
11:39
11:23
11:08
10:52
10:35
10:17
09:49
09:33
09:19
09:02
00:38
23:49
23:38
23:33
23:03
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44