Գերմանիան մինչեւ 2030 թվականը լիովին կհրաժարվի ածխի օգտագործումից։ Այս մասին հայտնում է DW-ն, վկայակոչելով գերմանական ինչպես կառավարական հանձնաժողովի, այնպես էլ առանձին փորձագետների կարծիքները։ Ըստ հաղորդման կարեւոր է այն, որ արդյունաբերական ձեռնարկությունների, փորձագիտական շրջանակների, ինչպես նաեւ արհմիությունների ներկայացուցիչներից բաղկացած խառը հանձնաժողովը նման պատրատակամություն է նկատել գերմանական տնտեսության մեջ հիմնական դերակատարում ունեցող ընկերությունների մոտ։ Խառը հանձնաժողովի ավելի քան քսանժամյա նիստից հետո հաստատվել է նաեւ ածխից հրաժարման գործողությունների ճանապարհային քարտեզը։ «Մենք դա արեցինք»,- պարբերականի վկայությամբ հայտարարել է հանձնաժողովի նախագահ Ռոնալդ Պոֆալլան, նշելով, որ մասնագետների 96 տոկոսը հավանություն է տվել այդ նախագծին։ Նշենք, որ ընդունված նախագիծը նաեւ հաստատվելու է կառավարության կողմից, եւ միայն դրանից հետո կարող է դառնալ կիրառելի։ Նշենք նաեւ, որ դեկտեմբերի վերջին փակվել է նաեւ Ռուրի ավազանի վերջին ածխահանքը։
09:24
09:09
13:04
12:04
11:39
11:23
11:08
10:52
10:35
10:17
09:49
09:33
09:19
09:02
00:38
23:49
23:38
23:33
23:03
15:22
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44