Հայկական կողմը երբևէ չի շեղվել , ընդգծվել են այն բոլոր կարևոր սկզբունքները, որոնք վերաբերում են Արցախյան խնդրի խաղաղ կարգավորմանը՝ բացառապես Մինսկի խմբի համանախագահության շրջանակում: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց՝ ՀՀ Արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը։ «Մենք ընդգծել ենք խաղաղությանը նպաստող միջավայրի կարևորությունը և ամենակարևորը, որ մենք ասել ենք՝ Հայաստանի համար ստատուսի և անվտանգության հարցերը մնում են ամենգերակա խնդիրները, սրա շուրջ են բանակցությունները։ Մենք ունենք մեր գերակայությունները և այսօր դեռևս չկա այնպիսի մի բան, որ դուք չիմանաք»,- հայտարարեց Հայաստանի արտաքին գերատեսչության ղեկավարը։ Մնացականյանը հավելեց, որ հետևելով լրատվամիջողցներին , մեկնաբանություններին որոշ չափով զարմացել է… «Մենք ինչ-որ պարտվողական տրամադրություն ունե՞նք մեր հասարակությունում, թե մենք մեր ինքնավաստահությու՞նն ենք կորցրել։ Վստահ եմ, որ մեր հասարակության մեջ նման բան չունենք և կարիք չկա տեսնելու, մի բան, թե մենք խափանելու ենք մեր դիրքորոշումը ։ Սա ինչ որ առումով վիրավորական է, մենք պարտվողական չենք եղել և չենք լինելու»։ Նա, անդրադանալով մեղադրանքներին, թե ինչու է մշտապես խոսվում Լեռնային Ղարաբաղի ներգրավածության մասին, բայց առ այսօր քայլեր արված չեն, նկատեց, որ սա ոչ միայն հետևողական աշխատանք է, այլև պրակտիկ կիրառական հարց։ «Մի բան եթե միանգամից չի լինում,չի նշանակում, որ մոռացանք, անցանք։ Բայց սա մեր համար շատ ավելի կոնկրետ, պրակտիկ խնդիր է, որպեսզի ավելի գործնական, ավելի իրատեսական լինեն, որպեսզի բանակցային պրոցեսում պրոգրես ունենանք,-հավելեց Զոհրաբ Մնացականյանը։ Անդրադառնալով, թե փոխըմբռնման ինչ մակարդակ կա կողմերի միջև, Զոհրաբ Մնացականյանն ասաց, որ մյուս կողմի համար բավականաչափ հասկանալի է, թե ինչ մոտեցումներ ունի Հայաստանը և մենք էլ նրա խոսքով՝ մեր տրամաբանության ու երկխոսության մեջ հասկանալի ենք դարձնում, թե ինչ նկատի ունենք։
18:42
18:33
16:45
12:09
11:38
10:49
10:26
23:47
23:33
23:09
22:43
22:32
22:23
18:45
18:33
18:20
17:34
16:35
16:14
15:55
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02