Բավական երկար ժամանակ է ՊՊԾ գնդի մասով իրավիճակի վերաբերյալ ոչինչ չեմ գրում, որևէ դիտարկում չեմ անում: Ի՞նչ գրեմ... կարծես ամեն բան էլ ակնհայտ է....բազմաթիվ խելացի ու անխելք մարդիկ ինչ ասես գրել են: Իրար հայհոյել են, համոզել են, սպառնացել ու խորհուրդ են տվել, հորդորել ու ատելության կոչեր են արել: Ի՞նչ գրեմ...
գրեմ, որ «Սասնա ծռեր» ռազմական խմբավորումը ծրագիր չունի ու գործընթացի մի քանի հանգրվանում չգիտեր ու չգիտի ի՞նչ վարք ցուցաբերի, ի՞նչ քայլեր ձեռնարկի..
գրեմ, որ ամենից շատ քաղաքական/հասարակական, զգայական ու այլ նկատառումներից ելնելով հենց նրանք են ցանկանում, որ ՀՀ ուժային կառույցները ռազմական օպերացիա սկսեն....
գրեմ, թե ի՞նչ իմաստ ունի մեքենաներ այրելը, սադրիչ քայլեր ձեռնարկելը, և վերջապես բուժ աշխատողներին պատանդ վերցնելը...
գրեմ, թե այս քայլը ի՞նչ հնարավորություն տվեց մի շարք քաղաքական գործիչ-չգործիչներին ինքնահաստատվել. ..ելույթի հարթակ գտնել...
գրեմ, որ մարդկային զոհերի ու վիրավորների գնով քաղաքական օրակարգ են ցանկանում ստեղծել ու պատրաստվել ընտրությունների՞... կամ երկիրը տանել ցնցումների ճանապարհո՞վ
գրեմ, որ խաղալով հուսահատ հանրության մեծ դժգոհությունների հետ, ռիսկի տակ են դնում երկրի հասարակության ու պետության կայությունն ու անվտանգությունը՞...
գրեմ, որ երբեմն շոուի բաղադրիչները գերակշռում են, քան սթափ ու ռացիոնալ իրավիճակները, գործողությունները...
գրեմ, որ ոստիկանությունն իր հերթին շատ հաճախ՝ երբեմն օբյեկտիվ, կամ առավել հաճախ էլ սուբյեկտիվ պատճառներով համարժեք իրեն չի դրսևորում....
գրեմ, որ մարդիկ այնքան սթափ չեն գնահատում իրավիճակը, որ խմբի քայլերը կապում են երկրում սոցիալական իրավիճակի փոփոխման հնարավարության հետ, կամ ասենք ԼՂ հարցում «հող հանձնել-չհանձնելու» կեղծ օրակարգի հետ,
գրեմ, որ այս ամենում փաստարկներ չկան, այստեղ կա փոխադարձ ատելություն, որ մի տարում չի ստեղծվել ու մի տարում չի, որ ի չիք կդառնա....
և վերջապես գրեմ, որ այս ամենում որևէ մեկն իր վրա որևէ գրամ պատասխանատվություն չի վերցնում ու չի էլ վերցնի, որքան էլ ամենը ծայրահեղ անդրադարձ ունենա երկրի ու հասարակության վրա...
Հ.Գ. մենք լաբորատոր փորձարկումների երկիր չունենք. դա մի «շռայլություն է», որ մենք մեզ չենք կարող թույլ տալ:
22:50
22:17
22:13
21:34
20:17
20:02
19:46
19:23
19:08
18:43
18:35
18:30
18:23
18:11
17:46
17:33
17:13
16:55
16:36
16:23
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:44
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58