ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարությունում կայացել է քննարկում ծագման երկրի հավաստագրի տրամադրման թվայնացմանն ուղղված ծրագրի իրականացման վերաբերյալ: Նախարարությունից հայտնում են, որ Ծրագիրն իրականացնում է Հայաստանի առեւտրաարդյունաբերական պալատը` Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի աջակցությամբ: Քննարկմանը մասնակցել են ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարի տեղակալ Հակոբ Ավագյանը եւ ՀՀ առեւտրարադյունաբերական պալատի գործադիր տնօրեն Անդրանիկ Ալեքսանյանը: Հանդիպման ընթացքում նշվել է, որ ուսումնասիրվել են Հայաստանում գործող հավաստագրերի տրամադրման ընթացակարգերը եւ այլ երկրների էլեկտրոնային հավաստագրերի տրամադրման փորձը, ինչպես նաեւ ծագման երկրի հավաստագրերի տրամադրման թվային համակարգի եւ դրա գործողությունների շրջանակի վերաբերյալ Հայաստանի գործարար համայնքի տեսակետներն ու առաջարկները: Արդյունքում մշակվել է Հայաստանի ծագման հավաստագրերի տրամադրման թվայնացման համակարգի կառուցվածքը, համակարգում փաստաթղթերի եւ անհրաժեշտ տեղեկատվության ներկայացման, գնահատման եւ հավաստագրերի տրամադրման քայլերի հաջորդականությունը: Առեւտրարադյունաբերական պալատը աշխատանքներ է իրականացնում ծագման հավաստագրերի էլեկտրոնային համակարգի մշակման եւ ներդրման ուղղությամբ: Քննարկման մասնակիցներին ներկայացվել են ծագման հավաստագրերի էլեկտրոնային համակարգի գործարկման հնարավորությունները։ Համակարգի ներդրման արդյունքում ակնկալվում է նվազեցնել դիմումների ներկայացման եւ հավաստագրերի տրամադրման ժամկետները, կրճատել ծագման հավաստագրերի ձեռքբերման համար տնտեսավարողների ծախսերը, նվազեցնել տնտեսավարողի եւ ծագման հավաստագրի տրամադրման համար պատասխանատու անձանց միջեւ հաղորդակցությունը` նվազագույնի հասցնելով կոռուպցիոն ռիսկերը, բարելավել հաշվետվողականությունը, աշխատանքների թափանցիկությունը եւ այլն: ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարի տեղակալ Հակոբ Ավագյանը կարեւորել է նման համակարգի ստեղծումըը` նշելով, որ այն կհեշտացնի բիզնեսի աշխատանքը եւ, միաժամանակ, կբարձրացնի թափանցիկության մակարդակը։ Նախարարի տեղակալը հավաստիացրել է, որ նախարարությունը պատրաստակամ է օժանդակելու այս նախաձեռնության իրականացմանը:
17:39
16:26
16:04
15:48
15:33
14:46
14:31
14:13
14:11
14:02
13:46
13:35
13:19
13:03
13:03
11:22
10:27
10:02
16:48
16:32
11:55 19.06.25
13:19 20.06.25
13:29 19.06.25
11:21 19.06.25
13:14 19.06.25
13:35 20.06.25
14:02 20.06.25
10:26 19.06.25
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | |||||||
2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
30 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03