«Ժամանակ» թերթը գրում է. «Օրերս մի քանի հայ քրեական հեղինակություններ փորձել են Վրաստանի տարածքով գնալ Ռուսաստան, սակայն հայ-վրացական սահմանին վրացի սահմանապահներն արգելել են նրանց մուտքը իրենց երկրի տարածք:
Մեր տեղեկություններով՝ Հայաստանի իրավապահները վրացի գործընկերներին են փոխանցել հայ քրեական հեղինակությունների եւ ընդհանրապես քրեական անցյալ ունեցող անձանց ցուցակը, եւ հիմա վրացի սահմանապահները, օգտվելով այդ տվյալների բազայից, արգելում են այդ մարդկանց մուտքը իրենց երկիր»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: