Արցախի և Հայաստանի միջև ռազմաքաղաքական դաշինքի մասին պայմանագրի կնքումը կարող է նոր իրավիճակ առաջացնել, տեսականորեն չի բացառվում, որ պայմանագրի կնքումը հանգեցնի Ադրբեջանի կողմից կտրուկ քայլերի: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ռազմական փորձագետ, պահեստազորի գնդապետ Հայկ Նահապետյանը: Նա հավելեց, որ կտրուկ քայլերը կարող են լինել թե´ արցախյան հարցում և թե´ հայ-ադրբեջանական հարցերի հետ կապված:
«ՀՀ-ն, անկախ պայմանագրից, իր վրա պարտավորություն է վերցրել լինել Արցախի բնակաչության անվտանգության երաշխավոր, դա իրողություն է և այդ իրողությունը Արցախյան ազատամարտից առ այսօր կյանքի է կոչվում: Ինչ վերաբերում է պայմանագիր կնքելուն, ապա դա նշանակում է՝ դուք նախ ճանաչում եք Արցախի Հանրապետությունը որպես սուբյեկտ: Պայմանագրի կնքումն անուղղակի կերպով նշանակում է ԱՀ ճանաչում ՀՀ-ի կողմից: Բնականաբար Ադրբեջանը և միջազգային հանրությունը, առաջին հերթին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրները ևս կարող են կեցվածք ընդունել ՀՀ-ի և Արցախի միջև կնքված ռազմական պայմանագրի հետ կապված: Վիտալի Բալասանյանն Արցախի հարցի լուծման հետ կապված վերջին դեմքերից չէ և եթե ասում է, որ հասունացել է պահը, որ ռազմաքաղաքական դաշինքը պետք է կնքվի, դա նշանակում է, որ ՀՀ-ն ճանաչում է ԱՀ-ն որպես սուբյեկտ»,-շեշտեց ռազմական փորձագետը:
Անդրադառնալով հարցին, թե ինչ շեշտադրումներով է լինելու ռազմաքաղաքական դաշինքի պայմանագիրը, մտահոգություններ կան, որ Արցախի տարածքային ամբողջականության հարցը մնալու է առկախված, կարևորվել է բացառապես ժողովրդի անվտանգությունը, Հայկ Նահապետյանն ասաց.
«Առաջին հերթին կարևոր է բնակչության անվտանգության կայուն երաշխիքներ ունենալը, իսկ այդ երաշխիքները կախված են նրանից, թե որքանով են ԱՀ-ն և ՀՀ-ն պատրաստ դիմակայելու այդ երկրի ռազմական ագրեսիային:
Պետք է մտածել նաև Թուրքիայի մասին, պատերազմի մեջ ենք, Թուրքիան 1993թ. ՀՀ-ն շրջափակել էր, տնտեսական շրջափակումը ևս պատերազմ է, այդ իրողությանը ևս միջազգային հանրությունը պետք է արձագանքի»,-շեշտեց նա:
Հայկ Նահապետյանն ասաց, որ ռազմաքաղաքական դաշինքի կնքումը պետք է հիմնավորել նրանով, որ Արցախի ժողովուրդը ֆիզիկական անվտանգության առումով իրապես կարիք ունի օգնության և օժանդակության` ելնելով Ադրբեջանի և Թուրքիայի գործողություններից:
«Տարածքների հետ կապված ԱՀ-ն այսօր կա ԼՂ ինքնավար մարզի սահմանների մեծ մասում՝ ներառյալ նաև այն տարածքների, որոնք ոչ թե անվտանգության գոտի են, այլ ԱՀ Սահմանադրության համաձայն, ԱՀ վարչատարածքային միավոր են: Եթե բանակցություններ լինեն այդ տարածքների շուրջ, ապա չեմ կարծում`որևէ պետություն իր տարածքներից մաս պետք է առանձնացնի այլ պետության ինչ-ինչ ցանկությունների դիմաց»:
Անդրադառնալով դիտարկմանը, թե ինչպես է ստացվում, որ մի կողմից խոսվում է ժողովուրդներին խաղաղությանը նախապատրաստելու մասին, մյուս կողմից օրակարգում նաև ռազմաքաղաքական դաշինք կնքելու մասին խոսակցություններն են: Հայկ Նահապետյանն ասաց, որ խաղաղության նախապատրաստելու մասին խոսակցությունները քարոզչական բնույթ ունեն, եթե ԵԱՀԿ համանախագահող երկրներն իսկապես գործնականում ցանկություն ունեն ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու, ապա նրանց կողմից առաջին հերթին ճնշումները պետք է ավելանան Ադրբեջանի ղեկավարության ռազամաքաղաքական ղեկավարության վրա, որը ոչ միայն հռետորաբանությամբ է պատրաստակամ պատերազմ սկսելու ԱՀ -ի և ՀՀ-ի դեմ, այլև գործնականում անում է քայլեր, որոնք վաղ թե ուշ բերելու են լայնածավալ ռազմական գործողությունների վերսկսման:
«Ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու քարոզչական հնարքը այս պահին աշխատում է Ադրբեջանի օգտին, որովհետև Ադրբեջանի կոշտ դիրքորոշումը՝ պատերազմով լուծելու Արցախի հարցը, առ այսօր չի փոխվել ոչ միայն ներքին սպառման համար դիրքորոշումը, այլ նաև միջազգային տարբեր ատյաններում Ադրբեջանի նախագահի հայտարարությունների մասով»,-ասաց նա:
Ռազմական փորձագետը կարծում է, որ խաղաղության մասին կարելի է խոսել այն դեպքում, երբ խաղաղության պայմանագիր կնքվի:
Ինչ վերաբերում է սահմանին համեմատաբար հանգիստ վիճակին, ապա ըստ փորձագետի՝ սա չի կարելի խաղաղության նախադրյալ համարել, սա հակառակորդի մարտավարությունն է և սահմանին իրավիճակը ցանկացած պահի կարող է տրամագծորեն փոխվել:
18:04
17:42
17:03
16:45
16:44
16:33
16:26
16:15
15:54
15:37
15:17
15:02
14:42
14:25
14:10
14:06
14:00
13:42
13:33
13:21
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03