Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով ձեռնարկված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում պարզվել են Մեղրաձոր գյուղի բնակչի նկատմամբ կատարված ավազակային հարձակման հանգամանքները. մեղադրանք է առաջադրվել 2 անձի:
Կոմիտեից հայտնում են, որ նախնական տվյալներով՝ 2019 թվականի հունվարի 04-ին՝ ժամը 22:00-ի սահմաններում, երկու անհայտ անձինք, խոշոր չափերի գույք հափշտակելու նպատակով, նախնական համաձայնությամբ, դիմակավորված, ապօրինի մուտք են գործել Կոտայքի մարզի Մեղրաձոր համայնքի տներից մեկը և հարձակվել նույն տան՝ 1936թ. ծնված բնակչուհու վրա, իսկ երրորդ անձը, ավազակային հարձակմանն օժանդակելու դիտավորությամբ, հնարավոր խոչընդոտները վերացնելու նպատակով, սպասել է դրսում՝ հսկելով տարածքը:
Այնուհետև տուն ներխուժած անձանցից մեկը տարեց կնոջը նախասրահից տարել է ննջասենյակ, դանակի գործադրմամբ վերջինիս կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքներ տվել, ապա տնից հափշտակել են խոշոր չափի՝ 200.000 ՌԴ ռուբլի գումար, տարբեր տեսակի ոսկյա զարդեր և հեռացել:
Դեպքի առթիվ 2019թ. հունվարի 5-ին ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 3-րդ և 4-րդ կետերով: 82-ամյա կինը ճանաչվել է տուժող և հարցաքննվել: Նրա նկատմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Կատարվել է դեպքի վայրի զննություն, իրականացվել հարցաքննություններ, հանձնարարություն է տրվել ոստիկանության Հրազդանի բաժնին: Նշանակվել է դատամատնադրոշմային փորձաքննություն:
Նախաքննության ընթացքում պարզվել է ենթադրյալ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը, ովքեր հանդիսանում են Կոտայքի մարզի բնակիչներ՝ ծնված 1994, 1993 և 1980թթ., անհատականացվել նրանց գործողություններն ու առնչությունը տուժողի հետ։
Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա նրանցից երկուսին՝ 24 և 25-ամյա երիտասարդներին, մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և որպես խափանման միջոց կիրառվել կալանավորումը: Իսկ 38-ամյա տղամարդը հարցաքննվել է որպես կասկածյալ, և նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
15:27
14:27
13:48
13:22
13:04
13:19
12:43
12:17
11:42
11:14
10:43
10:19
09:39
09:18
09:02
17:02
16:38
16:18
16:07
16:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01