Հայաստանում սուպերվարչապետության համակարգի պահպանումն անթույլատրելի է, քանի որ նախատեսում է, որ ուժային կառույցները մնալու են երկրի վարչապետի ենթակայության ներքո: NEWS.am-ի հետ զրույցում այս մասին ասաց «Լուսավոր Հայաստան» խորհրդարանական խմբակցության քարտուղար Գեւորգ Գորգիսյանը: Պատգամավորը նշեց, որ եթե ուժայինները մնում են վարչապետի ենթակայության ներքո, դա փաստացի նշանակում է, որ նրանք խորհրդարանին հաշվետու չեն լինի, չնայած Հայաստանը հանրաքվեի անցկացման ճանապարհով արդեն անցել է կառավարման խորհրդարանական համակարգին: «Մենք սրա մեջ խնդիր ենք տեսնում, եւ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նույնպես ընդամենը մեկ տարի առաջ սրա մեջ խնդիր էր տեսնում: Եթե մտաբերենք Փաշինյանի եւ խորհրդարանի խոսնակ Արարատ Միրզոյանի հայտարարությունները, երբ մեկ տարի առաջ կառավարության ներկայիս կառուցվածքը քննարկվում էր Ազգային ժողովի նիստում, նրանք սրա մեջ խնդիր էին տեսնում եւ շատ մեծ խնդիր: Հիմա հարկ է նրանց հարցնել՝ իսկ ի՞նչ է այս ընթացքում փոխվել, եթե նրանք որոշել են այս հարցում հետեւել նախկին իշխանությունների դիրքորոշմանը»,- նշեց Գորգիսյանը:
11:12
10:45
10:19
10:03
21:07
19:03
18:52
18:35
18:17
18:03
14:19
14:06
13:42
13:28
13:13
10:54
10:45
10:19
10:02
15:51
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03