Նախագահ Դոնալդ Թրամփը «ժամանակի վատնում» է որակել ԱՄՆ-ի Կոնգրեսում ընթացող բանակցությունները հանրապետական և դեմոկրատ օրենսդիրների միջև Մեքսիայի հետ սահմանային պատի կառուցման ֆինանսավորման շուրջ: Այս մասին տեղեկացնում է «Ամերիկայի ձայնը»:
The New York Times-ին տված հարցազրույցում նախագահը կրկին ակնարկել է, որ կարող է արտակարգ դրություն հայտարարել իրեն վերապահված լիազորությամբ՝ Կոնգրեսին շրջանցելու և պատի կառուցման համար ֆինանսավորում ապահովելու նպատակով:
Այդ ընթացքում Պենտագոնը հայտարարել է, որ հավելյալ 3500 զինվորականներ է ուղարկում ԱՄՆ-ի հարավային սահմաններ, ովքեր պետք է աջակցեն սահմանային անվտանգության պահպանմանը:
Սահմանապահ ստորաբաժանումներն այս օրերին Մեքսիկայի հետ սահմանին անցկացրեցին մի շարք զորավարժություններ: Հազարավոր ներգաղթյալներ Կենտրոնական Ամերիկայից փորձում են անօրինական կերպով ներթափանցել այս սահմանով Միացյալ Նահանգներ:
Եթե Թրամփը արտակարգ դրություն հայտարարի, ամենայն հավանականությամբ դեմոկրատները կփորձեն վիճարկել որոշումը դատական կարգով: Նրանք դեմ են որևէ տեսակի ֆինանսավորման պատի կառուցման համար:
Մյուս տարբերակն այն է, որ եթե կողմերը չգան ընդհանուր հայտարարի, նախագահ Թրամփը կարող է կրկին դադարեցնել կառավարության ֆինանսավորումը:
09:03
14:03
12:12
09:00
18:02
17:44
17:16
17:04
16:46
16:05
15:45
13:23
13:09
12:46
12:23
12:06
11:45
11:23
11:05
10:49
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55