ARM | RUS |

Հեռու մնացեք «Հայ եկեղեցու պատմություն» առարկան դպրոցից հանելու մտքից, այն պաշտպանված է թե՛ Սահմանադրությամբ, թե՛ տարբեր Օրենքներով.

03.02.19 | 15:39

Մտահոգություններ ունեմ «Հայ եկեղեցու պատմություն» առարկան ուսումնական պլանից հանելու մասին հնչող տարբեր կարծիքների մասին, որոնք պաշտպանվում են գործող ԿԳ նախարարի կողմից, ով, ինպես հայտարարեց, առաջնորդվում է Օրենքներով։ Շատ լավ, հիմա հերթով դրանց մասին, նախապես ասեմ, որ երկար է ստացվել, խնդրում եմ զինվեք համբերությամբ ու կարդացեք մինչև վերջ։

1999թ․ մայիսին ընդունված «Կրթության մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 3-րդ կետն ասում է․«Հայաստանի Հանրապետության կրթական համակարգը նպատակաուղղված է հայ ժողովրդի հոգևոր և մտավոր ներուժի ամրապնդմանը, ազգային և համամարդկային արժեքների պահպանմանն ու զարգացմանը: Այդ գործին իր նպաստն է բերում նաև ՀայԵկեղեցին:»

Այստեղ մի պատմություն պիտի պատմեմ։ 1999թ․ փետրվարից աշխատում էի Երևանի Դ․Դեմիրճյանի անվան թ․27 դպրոցի տնօրեն։ Այդ թվականի մայիսին ընդունվեց «Կրթության մասին» օրենքը և ես Երևանի տնօրենների օգոստոսյան խորհրդակցության ժամանակ հայտարարեցի, քանի որ թե՛ ՀՀ «Կրթության մասին» օրենքը, թե՛ այն ժամանակվա շատ ավելի ճկուն ուսումնական պլանը թույլ էին տալիս ընտրովի առարկաներ ներդնել, դպրոցի մանկավարժական խորհուրդը որոշել է 1-12-րդ դասարաններում ուսումնական պլանում ընդգրկել նոր առարկա, որը մենք կոչեցինք «Քրիստոնեական կրթություն»՝ ներկայացնելով համապատասխան ծրագրերը, դասագրքերն ու Արարատյան թեմում 2 տարի վերապատրաստված ուսուցիչների տվյալները։

Բեմում նստած ոչ մի պաշտոնյա չառարկեց ու 1999թ․ սեպտեմբերի 1-ից առարկան մտավ մեր դպրոցի դասացուցակ ու աղանդավորների՝ հատկապես հիսունականների և եհովայի վկաների կողմից սկսվեց հարձակում դպրոցի վրա, բանը հասավ դատախազություն։ Դպրոցը գտնվում էր Չարբախում ու պարզվեց, որ այդ թաղամասում շատ տարածված են այս աղանդները։ Ինչևէ, այդ աղանդներին հարող ծնողների հետ պայմանավորվեցինք, որ այդ դասերը կամավոր են, ովքեր չեն ուզում, որ իրենց երեխաները մասնակցեն այդ դասերին, դիմում կգրեն, կազատվեն, բայց այդ ժամին երեխայի բացակայության պատասխանատվությունը դրվում է ծնողի վրա։ Այդպիսի դիմում գրեց 1 ծնող, որի երեխան չէր մասնակցում դպրոցական ոչ մի միջոցառման։ Այդ երեխան դպրոցում սովորեց ևս 4 տարի ու ոչ միայն ինքը, այլև ամբողջ ընտանիքը, 10-րդ դասարանի վերջում Հայ առաքելական եկեղեցին ընդունող քաղաքացիներ դարձան։ Վերջում էլ ամբողջ ընտանիքով մասնակցեցին ավարտական խնջույքին։ Ինչո՞ւ եմ սա պատմում, որպեսզի օրինակի վրա ցույց տամ, թե աղանդների տարածման դեմ որքան կարևոր է «Հայ եկեղեցու պատմություն» առարկայի մուտքը դպրոց և այս կրթությունը չվնասեց ո՛չ աթեիստ, ո՛չ էլ այլադավան ընտանիքների երեխաներին ճիշտ այնպես, ինչպես այն առարկաները, որոնք ծնողների կարծիքով, անհրաժեշտ չեն իրենց երեխաների ապագայի համար։ Դպրոցում նույն տարում ու միաժամանակ ներդրվեցին քաղաքացիական, ներառական և քրիստոնեական կրթության հենասյուները, որոնք իրար փոխլրացնելով դպրոցում հաստատեցին հանդուժողականության այնպիսի մի մթնոլորտ, որտեղ յուրաքանչյուր երեխա, անկախ իր առանձնահատկություններից, կարողանում էր ինքնադրսևորվել ու կայանալ, ստանալ իր կարողություններին համապատասխան գիտելիքներ, ի ցույց դնել իր շնորհներն ու իր մասնակցությամբ հարստանալ ու հետաքրքիր դարձնել իր միջավայրը։ Սա իմ փորձով ձեռք բերված համոզմունք է, ի շահ երկրի կայուն ապագայի՝ հավատալ ազգային ինքնությանդ, պաշտպանել յուրաքանչյուրի սահմանադրական իրավունքն ու անշահախնդիր ծառայել։ Հետագայում մեր պետությունը որդեգրեց այս քաղաքականությունը Սահմանադրությամբ։

Անցնենք առաջ։ Թե՛ 2005թ․, թե՛ 2015թ․ Սահմանադրությամբ ամրագրված է․

Հայաստանի Հանրապետությունում եկեղեցին անջատ է պետությունից:

Հայաստանի Հանրապետությունը ճանաչում է Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու՝ որպես ազգային եկեղեցու բացառիկ առաքելությունը հայ ժողովրդի հոգևոր կյանքում, նրա ազգային մշակույթի զարգացման և ազգային ինքնության պահպանման գործում:

2005թ․ Սահմանադրության ընդունումից հետո, 2007թ․ փետրվարի 22-ին Ազգային ժողովն ընդունեց «Հայաստանի Հանրապետության և Հայ առաքելական սուրբ եկեղեցու հարաբերությունների մասին» օրենքը, որտեղ ամրագրվեց․

« 3. Պետությունը երաշխավորում է կրոնական կրթության իրավունքի իրացումը՝ կամավորության հիման վրա:»

ՀՀ կառավարության 28․07․2011թ․ N1088 որոշմամբ հաստատվեց «Հանրակրթության Պետական չափորոշիչ» նորմատիվ փաստաթուղթը, որով միջին դպրոցի ծրագրի «Հասարակություն և հասարակական գիտություններ» ուսումնական բնագավառը նպատակաուղղված է`

«4) ժողովուրդների, կրոնների, մարդկանց և նրանց ապրելակերպի միջև գոյություն ունեցող տարբերությունների ընդունմանը. 5) այլ ժողովուրդների մշակույթների հանդեպ հարգալից վերաբերմունքի դրսևորմանը. 6) ազգային ինքնագիտակցություն ունենալուն. 7) մարդու և քաղաքացու իրավունքները հարգելուն և դրանք պահպանելու համար պայքարելու պատրաստակամությանը: Հետագայում այս փաստաթղթի բարելավված նախագծում, արդեն ըստ բնագավառների, գրված է․ «Արվեստ, հոգևոր մշակույթ» բնագավառը 1-9-րդ դասարաններում ներկայացվում է «Կերպարվեստ» և «Երաժշտություն (նաև «Ազգային երգ ու պար»)» առարկաներով, 5-9-րդ դասարաններում՝ «Հայոց եկեղեցի և մշակույթ» առարկայով: «Արվեստ, հոգևոր մշակույթ» բնագավառը 10-12-րդ դասարանում ներկայացվում է «Արվեստի պատմություն և գեղագիտություն» (կարող է ներառել նաև արվեստի որևէ տեսակի գործնական դասընթաց), 10-րդ դասարանում՝ «Բարոյագիտություն» և 11-րդ դասարանում՝ «Ազգային մշակույթը և Հայոց եկեղեցին» առարկաներով:

Կարդացեք և կհամոզվեք, թե որքան անտեղի են այսպիսի հարցադրումները․ Հայաստանն աշխարհիկ պետությու՞ն է, խղճի ազատությունը հարգվո՞ւմ է, փոքրամասնությունների իրավունքները պաշտպանվո՞ւմ են, քահանան դպրոց պետք է մտնի՞, աթեիստները, այլադավանները հայ չե՞ն։

Սոցիալական ցանցերում այս թեմայով հնչող հարցերի պատասխանը տալիս է Պետական չափորոշիչը, որտեղ գրված է․ «Հայ եկեղեցու պատմություն» առարկայի նպատակները, ըստ էության, պահպանում են հանրակրթության աշխարհիկ բնույթը, ինչպես օրինակ՝ «ձևավորելու հայրենիքի, պետության և հասարակության առջև պարտքի գիտակցություն, սեփական արարքների նկատմամբ պատասխանատու կեցվածք ունենալու պահանջը, ինչը քաղաքացիական հասարակության զարգացման էական պայման է։»

Չնայած հոդվածը երկարում է, սակայն մեր մտահոգ քաղաքացիների համար մեջբերում եմ Պետական չափորոշչի Հայ եկեղեցու պատմություն առարկայի նպատակները, որպեսզի ասեք, թե էդ ի՞նչ վտանգավոր, հակաժողովրդավարական, մարդու իրավունքներին դեմ նախադասություններ կան այնտեղ գրված։

Հիմնական դպրոց- ծանոթացնել քրիստոնեության հոգևոր, բարոյական, արժեքային համակարգի հիմունքներին և դրանց հաղորդակից դարձնելու միջոցով նրա մեջ դաստիարակել բարություն, ընկերասիրություն, հավատարմություն, հարգանք ծնողների և ավագների նկատմամբ, աջակցել կարևորելու հոգևոր-ազգային կառույցի դերը հայոց պատմության մեջ, իմանալ և հարգել սեփական ավանդույթները, տոները, ձևավորելու աշխարհայացքային պատկերացումներ, ընդլայնելու մտահորիզոնը, ձևավորելու հայրենիքի, պետության և հասարակության առջև պարտքի գիտակցություն, սեփական արարքների նկատմամբ պատասխանատու կեցվածք, հաղորդել գիտելիքներ Հայոց եկեղեցու համակարգված պատմության, ազգային գրականության հիմնական ուղղությունների վերաբերյալ, հարգել համաքաղաքացիներին և հայրենակիցներին, օգնել կարևորելու ընտանեկան և հասարակական կյանքում իրավունքների և պարտականությունների փոխկապվածության, քաղաքացիական հասարակության մեջ իրավունքների և պարտականությունների գիտակցման նշանակությունը

Ավագ դպրոց- սովորողի մոտ ձևավորել մշակութաբանական գիտելիքներ հայոց ավանդական արժեքների, հոգևոր-ազգային մշակույթի վերաբերյալ, հոգևոր-ազգային մշակույթի պատմական տարածության մեջ նպաստել անհատի ինտեգրմանը, որը կնպաստի նրա պատմական գիտակցության ձևավորմանը, սովորողի մոտ դաստիարակել հարգանք նախնիների, հայրենիքի պատմական անցյալի նկատմամբ, ձևավորել աշակերտի մեջ հարգանք, բարեխիղճ վերաբերմունք աշխատանքի նկատմամբ, նպաստել աճող սերնդի հոգևոր-ազգային, բարոյական նկարագրի ձևավորմանը,սովորողներին պատրաստել հետագայում հայագիտական կրթություն ստանալու և համապատասխան մասնագետ դառնալու ուղղությամբ:

Ինչպես տեսնում եք ավագ դպրոցում ուղղվածությունը բարոյագիտությունն է։

Այս բառի հետ կապված արժե հիշել, որ 2015 թվականի Սահմանադրության մեջ «Բարոյականություն» բառը, ի տարբերություն նախորդների, հանդիպում ենք մի քանի տեղ։ Ցանկացած իրավական փաստաթուղթ ունի բառարան, որտեղ գրվում են այնտեղ օգտագործվող մասնագիտական բառերի բացատրությունները, սակայն այս բառի բացատրությունն այնտեղ չկա, որովհետև ենթադրվում է, որ այդ բառի հետ մարդը ծանոթ է մանկուց, դպրոցից։ Հիրավի, ծանոթ են բառին, սակայն նրա բովանդակությանը՝ ոչ բոլորը, որովհետև բարոյականության հիմնաքար Քրիստոնեության ոսկե կանոնի մասին՝ Դիմացինիդ հետ վարվիր այնպես, ինչպես կուզենայիր մարդիկ քեզ հետ վարվեն, չի դասավանդվում ոչ մի դպրոցական դասագրքով, բացի Հայ եկեղեցու պատմություն դասագրքից՝ 5-րդ դասարանից սկսած, իսկ ավագ դպրոցի դասագրքերում ամբողջ գլուխներ են նվիրված բարոյագիտությանը և իհարկե կախված այդ առարկան դասավանդող մանկավարժի որակից, աշակերտները պետք է խոսեն, բարոյականության տեսակետից վերլուծեն, կարծիքներ ասեն բարոյականության հետ անհամատեղելի մեզանում տարածված երևույթների մասին ու այդ դասերը դասղեկական ժամերին կարող է վարել հոգևորականը, դա թույլ է տալիս վերոնշյալ Օրենքը։ Անհնար է, որ այդ դասերը դրոշմ չդնեն մեր աշակերտների, ապագա քաղաքացիների բարոյական նկարագրի վրա։ Հենց երեկ մի նամակ եմ ստացել նախկին մի աշակերտից, ով հիմա պետական ծառայող է։ Նա նշում է, թե իր այսօրվա դիրքի ու նկարագրի համար որքան կարևոր էր դպրոցական տարիներին իր ստացած քրիստոնեական կրթությունը։ Էլ չեմ ասում, թե ազգային ինքնության ճանաչողության տեսակետից որքան կարևոր է այս առարկան, անկախ նրանից երեխայի ծնողները աթեիստ հայեր են, թե՞՝ այլադավան։ Վերջում աղոթքի մասին, ի վերջո բոլոր մարդիկ, խոստովանեն, թե՝ չխոստովանեն, նույնիսկ աթեիստները, իրենց կյանքի դժվարի պահերին աղոթում են, անկախ իրենցից մտքում ասում են․ «Աստվա՜ծ իմ»։ Դրանից պետք չէ վախենալ, դա էլ պետք է սովորել, իհարկե կամավոր սկզբունքներով, ինչպես ասում է օրենքը։

Մենք՝, հայերս, մեր գենի հետ շատ ավելի հարուստ ժառանգություն ենք ստացել։ Պետք է տեր կանգնենք այդ ժառանգությանը։

Այնպես որ, խնդրում եմ հեռու մնացեք այս առարկան դպրոցական ուսումնական պլաններից հանելու մտքից,, դա չի բխելու ո՛չ մեր գործող Սահմանադրությունից, ո՛չ Օրենքներից և ոչ էլ Հայաստան ու Արցախ միասնական պետականության կայացման, ամրացման ու հավերժության շահերից, մեր եսակենտրոն ժամանակներում մեզանում գլուխ բարձրացնող բազմաթիվ անբարոյական երևույթներ կկանխվեն նաև ա՛յս կրթությամբ, որի արդյունավետությունը դեռևս հեռու է գրված չափորոշիչներից։ Ա՛յ, սա խնդիր է, արժե ա՛յս մասին լրջորեն մտահոգվել ու սթափվել։

Հ․Գ․Ուզում եմ իմանաք․ պապս Ավետարանական եկեղեցու Պատվելի է եղել, 1950-ականների սկզբին իր համախոհների հետ Սովետական Հայաստանում հիմնադրել է Նար Դոսի փողոցի վրայի Ավետարանական եկեղեցին։ Հարգում եմ բոլոր կրոնները, բայց ամենից շատ հարգում եմ իմ ազգային ինքնությունը, որն, ինձ համար, պայմանավորված է ոչ միայն լեզվով, մշակույթով, այլև Հայ Առաքելական եկեղեցու հավատավոր անդամ լինելով։ Կարող եք չհամաձայնվել, դա էլ ձեր իրավունքն է։

Անահիտ Բախշյան, Հանրային Խորհրդի անդամ


2025-ին, նախորդ տարվա համեմատ, Հայաստանից ԵՄ արտահանումն աճել է 9,2 տոկոսով. Պապոյան

2025-ին, նախորդ տարվա համեմատ, Հայաստանից ԵՄ արտահանումն աճել է 9,2 տոկոսով....

15:27

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի

14:27

Արշակ Սրբազանի գործով իրեղեն ապացույցը կորել է. «Հրապարակ»

Արշակ Սրբազանի գործով իրեղեն ապացույցը կորել է....

13:48

ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ, Լարսը բաց է

ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ, Լարսը բաց է

13:22

Հաղպատ գյուղի ռեստորանային համալիրներից մեկի տարածքում հրդեh է բռնկվել

Հաղպատ գյուղի ռեստորանային համալիրներից մեկի տարածքում հրդեh է...

13:04

Երևանում մեքենան բախվել է էլեկտրասյանը, ապա ճանապարհի եզրաքարերին․ կա 3 տուժած

Երևանում մեքենան բախվել է էլեկտրասյանը, ապա ճանապարհի եզրաքարերին․ կա 3...

13:19

Ռեգուլյար բենզինի գինն էլ իջավ․ արդեն՝ 420 դրամ․ Գևորգ Պապոյան

Ռեգուլյար բենզինի գինն էլ իջավ․ արդեն՝ 420 դրամ․ Գևորգ...

12:43

10 տիրադավներից Հովնան արքեպիսկոպոսը կմասնակցի Եպիսկոպոսաց ժողովին

10 տիրադավներից Հովնան արքեպիսկոպոսը կմասնակցի Եպիսկոպոսաց...

12:17

Ի՞նչ ուժեր են ամերիկացիներն ուղարկել Մերձավոր Արևելք. Արտակ Զաքարյան

Ի՞նչ ուժեր են ամերիկացիներն ուղարկել Մերձավոր Արևելք. Արտակ...

11:42

ԱՄՆ փոխնախագահը փետրվարին կայցելի Հայաստան և Ադրբեջան

ԱՄՆ փոխնախագահը փետրվարին կայցելի Հայաստան և Ադրբեջան

11:14

Գյումրիում տուն է այրվել

Գյումրիում տուն է այրվել

10:43

Հրդեհ՝ Իսակովի պողոտայում գտնվող կահույքի պարագաների խանութում

Հրդեհ՝ Իսակովի պողոտայում գտնվող կահույքի պարագաների...

10:19

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

09:39

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է տարել

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է...

09:18

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս ստանան

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս...

09:02

Շուրջ 42.5 միլիոն դրամ՝ Համաշխարհային բջջային կոնգրեսում տաղավարի կառուցապատման աշխատանքների համար. ԲՏԱ նախարարությունը կմասնակցի հերթական ցուցահանդեսին

Շուրջ 42.5 միլիոն դրամ՝ Համաշխարհային բջջային կոնգրեսում տաղավարի կառուցապատման աշխատանքների...

17:02

Արցախից դուրս եկած հայերից մեկը հոսպիտալացվել է. ԱՆ

Արցախից դուրս եկած հայերից մեկը հոսպիտալացվել է. ԱՆ

16:38

Բրիտանիան հրաժարվել է «Խաղաղության խորհրդի» անդամակցությունից

Բրիտանիան հրաժարվել է «Խաղաղության խորհրդի»...

16:18

Կարգալույծ է հռչակվել Տ. Շահե ծայրագույն վարդապետ Անանյանը

Կարգալույծ է հռչակվել Տ. Շահե ծայրագույն վարդապետ...

16:07

Եվրամիություն ռուսական գազի մատակարարումները «Թուրքական հոսքով» հասել են պատմական առավելագույնին

Եվրամիություն ռուսական գազի մատակարարումները «Թուրքական հոսքով» հասել են պատմական...

16:02

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031

Հայկական մամուլ

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

09:39

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է տարել

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է...

09:18

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս ստանան

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս...

09:02

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են նախապատրաստում

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են...

09:55

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի գինը

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի...

09:42

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

09:18

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են փոխում

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են...

09:02

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

09:34

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը Հայաստանից

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը...

09:18

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

09:02

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում. նախագիծ

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում....

09:38

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների շարքից

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների...

09:19

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու գույքին

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու...

09:02

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային նպատակից ցածր է մոտ 20%-ով

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային...

09:52

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է դարձել

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է...

09:36

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի թեկնածուների թվում

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի...

09:19

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների ջանքերին

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների...

09:02

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

09:36

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

09:15

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում Փաշինյանից

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում...

09:02

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին փառավորվի»

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին...

09:36

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք առաջադրվի

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք...

09:19

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին ընդառաջ

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին...

09:13

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

09:01

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական խորհրդականը

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական...

09:47

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա...

09:35

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ բժշկին

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ...

09:17

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն ուսումնասիրել

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն...

09:02

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական ժողովներ

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական...

09:33

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ մանրամասներ

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ...

09:16

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ» փաթեթավորմամբ

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ»...

09:02

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ է

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ...

09:48

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն կլսենք

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն...

09:34

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման կարգ

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման...

09:16

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ աշխատանքները

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ...

09:02

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ կսահմանվեն

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ...

09:49

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի ընկերությունից

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի...

09:36

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից զրկել

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից...

09:15

«Ժողովուրդ».  Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի թիրախում

«Ժողովուրդ». Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի...

09:55

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա նիստերի օրակարգում

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա...

09:42

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս». անուններ

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս»....

09:33

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

09:19

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի է

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի...

09:02

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան կշարունակի

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան...

09:44

«Փաստ». Զիջումները վերածվում են կապիտուլյացիայի, բայց խաղաղություն այդպես էլ չի հաստատվում

«Փաստ». Զիջումները վերածվում են կապիտուլյացիայի, բայց խաղաղություն այդպես էլ չի...

09:35

«Հրապարակ». Դավիթ Տոնոյանին թույլ չեն տալու

«Հրապարակ». Դավիթ Տոնոյանին թույլ չեն տալու

09:17

«Հրապարակ». Ընտրությունների շեմին մոտ 8 հազար մարդու փորձում են իրենց կողմը գրավել

«Հրապարակ». Ընտրությունների շեմին մոտ 8 հազար մարդու փորձում են իրենց կողմը...

09:47

«Ժողովուրդ». Ինչ է հայտարարագրել «Մարտի 1»-ի գործով անցած եւ 2021-ին արդարացված Արարատի համայնքապետ Ավետիսյանը

«Ժողովուրդ». Ինչ է հայտարարագրել «Մարտի 1»-ի գործով անցած եւ 2021-ին արդարացված Արարատի...

09:27

«Հրապարակ». Եկեղեցու վերնախավի դիրքորոշումը կոշտ է եղել

«Հրապարակ». Եկեղեցու վերնախավի դիրքորոշումը կոշտ է...

09:15

«Ժողովուրդ». Ինչ է քննարկվել երեկ Մայր Աթոռում տեղի ունեցած եպիսկոպոսաց ժողովին

«Ժողովուրդ». Ինչ է քննարկվել երեկ Մայր Աթոռում տեղի ունեցած եպիսկոպոսաց...

09:01