Photo. Նոր թաղամաս Երևանում
28.07.16 | 14:02
«ՄոնԱրխ» կոնցեռնը Ռուսաստանի Դաշնության առաջատար շինարարական ընկերություններից է, որն ավելի քան 20 տարի ծավալում է բազմապրոֆիլ արդյունավետ գործունեություն ոչ միայն Ռուսաստանում, այլ նաև նրա սահմաններից դուրս:
«ՄոնԱրխ» կոնցեռնը Հայաստանում իրականացրել և իրականացնում է մի շարք բարեգործական և շինարարական ծրագրեր: Իրականացված բարեգործական ծրագրերից են Մատենադարանի նոր մասնաշենքի և Իրինա Ռոդնինայի գեղասահքի մարզադպրոցի կառուցումը:
«ՄոնԱրխ» կոնցեռնի շինարարական ծրագրերից մեկն էլ «ՎԱՆ» բնակելի թաղամասի կառուցումն է Երևան քաղաքի Դավթաշեն վարչական շրջանում:
www.mon-arch.am, www.mon-arch.ru
Երևան քաղաքի Դավթաշեն վարչական շրջանի «ՎԱՆ» նորակառույց բնակելի թաղամասում (հասցե՝ Եղվարդի խճուղի №22) վաճառվում են երկհարկանի և եռահարկ տիպային մենատներ:
«ՎԱՆ» նորակառույց թաղամասը նախագծված է 25577 քմ. հողամասի վրա: Թաղամասի ողջ տարածքը կանաչապատվելու և պարսպապատվելու է, ինչպես նաև գործելու է շուրջօրյա անվտանգության և կենտրոնացված աղբահանության ծառայություն: Թաղամասի ամբողջ տարածքը մաքրվելու և խնամվելու է:
Թաղամասն ամբողջությամբ լուսավորվելու է և ունենալու է երկու ելումուտ Եղվարդի խճուղուց։
Բնակելի թաղամասում նախատեսված են 2 և 3 հարկանի 7 տիպի, ընդհանուր առմամբ 81 հատ մենատուն: Տների մակերեսները 146-372 քմ են: Բոլոր մենատները ունեն անհատական ջրամատակարարման, ջրահեռացման, հակահրդեհային համակարգ: Բոլոր մենատներում նախատեսված է ավտոհանգրվան:
• Ընդարձակ այգի,
• Ունիվերսալ խաղադաշտ (թենիս, ֆուտբոլ, բասկետբոլ, վոլեյբոլ, բադմինտոն),
• Երեխաների համար նախատեսված խաղահրապարակ,
• Հեծանիվների համար արահետ,
Թաղամասի բնակիչների համար կգործեն՝
• Մանկապարտեզ,
• Մինի մարկետ,
• Դեղատուն,
• Սրճարան և միջոցառումների համար նախատեսված սրահ,
• Արագ սննդի կետ,
• Ավտոլվացման կետ:
Թաղամասի մի մասը շահագործման կհանձնվի 2016թ. սեպտեմբերին:
Գործում են վճարման և վարկավորման հարմարավետ պայմաններ:
Մինչև 01.09.2016թ. «ՎԱՆ» բնակելի թաղամասում անշարժ գույք ձեռք բերելու դեպքում կգործի նաև 10% զեղչ:
Մանրամասը տեղեկությունների համար կարող եք զանգահարել մարկետինգի և վաճառքի բաժին (հեռ. 099 56 80 85):