ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետ, արդարադատության գնդապետ Արտյոմ Մխոյանի գլխավորությամբ տեղի է ունեցել հերթական խորհրդակցությունը:
ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնից հայտնում են, որ խորհրդակցությանը մասնակցում էին ծառայության պետի առաջին տեղակալ, արդարադատության գնդապետ Մանուկ Միքայելյանը, ծառայության պետի տեղակալ, արդարադատության գնդապետ Հայկ Քոչինյանը, ծառայության կենտրոնական մարմնի սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների ու բժշկական սպասարկման բաժինների պետերը, ինչպես նաև քրեակատարողական հիմնարկների պետերի վերոնշյալ աշխատանքները համակարգող տեղակալներն ու բաժնի պետերը:
Սկսելով խորհրդակցությունը՝ Ա. Մխոյանն առաջարկել է ներկայացնել նշված ոլորտներում առկա խնդիրներն ու առաջարկությունները՝ ըստ հիմնարկների: Բժշկական սպասարկման ոլորտում հիմնական խնդիրը թափուր հաստիքային միավորների առկայությունն էր, ինչը էապես դժվարացնում է հիմնարկների բուժանձնակազմի կողմից շուրջօրյա հերթապահության իրականացումը:
Ա. Մխոյանը, անդրադառնալով այս հարցին, նշել է, որ կիրականացվեն համապատասխան փոփոխություններ հաստիքացուցակում, ինչպես նաև կկատարվի հաստիքների վերաբաշխում, ինչի արդյունքում հնարավոր կլինի քրեակատարողական բոլոր հիմնարկներում ապահովել շուրջօրյա բժշկական հերթապահություն:
Քննարկվել են նաև բժշկական սարքավորումների անսարքությանը և տեխնիկական հագեցվածությանը վերաբերող հարցեր:
Ծառայության պետը հանձնարարել է խստորեն պահպանել Կառավարության 26.05.2006թ. թիվ 825-Ն որոշման բոլոր պահանջները, պատշաճ կատարել բժշկական փաստաթղթավորումը: Ներկաների ուշադրությունն առանձնապես հրավիրել է քրեակատարողական հիմնարկներում ստացիոնար բուժման հարցին՝ շեշտելով, որ ստացիոնար բուժում պետք է ստանան դրա կարիքն իսկապես ունեցող ազատազրկված անձինք:
Անդրադառնալով սոցիալ-հոգեբանական աշխատանքներին՝ ծառայության պետը հատկապես կարևորել է հոգեբանի աշխատանքը՝ նշելով, որ հիմնարկի հոգեբանի առաջնահերթ խնդիրն է հասկանալ անձի՝ քրեակատարողական հիմնարկում հայտնվելու պատճառները, առանձնահատուկ շեշտել հոգեբանի աշխատանքի արդյունավետության բարձրացման անհրաժեշտությունը:
Հանձնարարել է պահպանել ՀՀ արդարադատության նախարարի՝ 13.07.2016թ. թիվ 279-Ն հրամանի պահանջները՝ բացառելով կամայական գործողությունները:
Խորհրդակցության ավարտին Ա. Մխոյանը մեկ անգամ ևս կոչ է արել տեղում ամենօրյա աշխատանքներ իրականացնել ենթակաների հետ ոլորտին վերաբերող իրավական ակտերի առավել հստակ իմացության և ճշգրիտ փաստաթղթավորման ուղղությամբ՝ նշելով, որ հետևողական է լինելու տրված բոլոր հանձնարարականների պատշաճ կատարման հարցերում:
18:42
18:33
16:45
12:09
11:38
10:49
10:26
23:47
23:33
23:09
22:43
22:32
22:23
18:45
18:33
18:20
17:34
16:35
16:14
15:55
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02