Չինաստանում տղամարդը արյան դոնոր է հանդիսացել անծանոթ աղջկա համար, իսկ մի քանի տարի անց սկսել է հանդիպել նրա հետ, հաղորդում է Metro պարբերականը:
2008-ին Թայվանի Սինչժու քաղաքի բնակչուհի Լին Սյաոֆենը լուրջ վթարի է ենթարկվել: Նրա կյանքը փրկելու համար բժիշկներից պահանջվել է մոտ 5 լիտր արյուն, ինչպես նաև թրոմբոնատային խտանյութ փոխներարկել:
Լին ողջ է մնացել, բայց նրա մոտ կոագուլոպաթիա՝ արյան մակարդելիության խանգարում է զարգացել, ինչի հետևանքով ժամանակ առ ժամանակ նա արյան փոխներարկման կարիք ուներ: 2011-ին նրան կրկին հիվանդանոց են տեղափոխել, և միայն դոնորական արյունն է փրկել նրա կյանքը:

2017թ.-ին աղջիկը տեղափոխվել է մեկ այլ քաղաք, որտեղ հանդիպել է Լյան Չժիչենին, որը պարբերաբար դոնորական արյուն է հանձնել: Երիտասարդները շատ արագ սկսել են հանդիպել և վստահեցրել են, որ ի սկզբանե «հատուկ կապ» են զգացել: Լինը տղային պատմել է իր առողջական խնդիրների մասին, իսկ նա նշել է, որ հենց 2011-ին արյուն է հանձնել: Լյանը կատակել է, որ հավանական է հենց ինքն է փրկել աղջկա կյանքը:
Լյանը գնացել է հիվանդանոց և իր դոնորական վկայականով ստուգել, թե ում են փոխներարկել իր հանձնած արյունը: Արդյունքում պարզվել է, որ տղայի դոնորական արդյունը իսկապես բաժին է հասել իր սիրելիին: Տղամարդը շատ է զարմացել և կոչ է արել բոլորին արյուն հանձնել. «նման կերպ դուք հնարավորություն կունենաք փրկելու ձեր ապագա կնոջ կյանքը»,- հավելել է նա:
13:04
12:04
11:39
11:23
11:08
10:52
10:35
10:17
09:49
09:33
09:19
09:02
00:38
23:49
23:38
23:33
23:03
15:22
15:09
14:22
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44