Հայաստանում իշխանափոխությունից հետո արտաքին հարաբերությունների ոլորտում որոշակի դադար է նկատվում, և դա վերաբերում է նաև Հայաստան-Իրան հարաբերություններին:
Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց իրանագետ Վարդան Ոսկանյանը: Նրա խոսքով՝ այդ դադարը պետք է հնարավորինս արագ և որակյալ կերպով լրացվի, որովհետև հայ-իրանական հարաբերությունների օրակարգը չափազանց հարուստ է և օգտակար: «Այս իմաստով Հայաստանի երկրորդ հարևանը, որը մեզ հետ ունի նաև բարեկամական հարաբերություններ, մեր արտաքին քաղաքական օրակարգում զբաղեցնում է յուրահատուկ տեղ»,-ասաց Ոսկանյանը՝ կարևորելով հատկապես Պարսից ծոցը Սև ծովին կապող միջանցքի ծրագիրը: Իրանագետի խոսքով՝ նման ազգակ Իրանի կողմից եղել է նաև Փաշինյան-Ռոհանի հանդիպման ընթացքում՝ ՄԱԿ-ի հարթակից: «Ինչ վերաբերում է Հյուսիս-հարավ ավտոմայրուղուն, դա մեր պետությանը ոչ միայն տնտեսական զարգացում կապահովի, այլև նոր տարածաշրջանում նոր հարթության մեջ հայտնվելու հնարավորություն կտա»,- ընդգծեց նա:
Վարդան Ոսկանյանի խոսքով՝ կարևոր է նաև էներգետիկ ծրագրերի հատվածը, որին պետք է մեծ ուշադրություն դարձվի: «Այստեղ մենք պետք է լինենք շատ ստեղծագործ: Պետք է կարողանանք ստեղծել նոր ձևաչափեր, որտեղ Հայաստանը կունենա կրկին կապող օղակի դերակատարություն: Խոսքը վերաբերում է հատկապես Հայաստան- Իրան-Վրաստան ձևաչափին, Թուրքմենստան-Իրան-Հայաստան հարաբերություններին: Հայաստանը կարող է կարևոր դեր ստանձնել նաև Եվրամիության և Իրանի հետ հարաբերություններում»,- նշեց նա՝ կարևորելով Հայաստանի համար Իրանի հետ տնտեսական հարաբերությունները:
«Հայաստան-Իրան հարաբերությունների զարգացումը, որքանով որ բխում է Հայաստանի շահերից, նույնքանով էլ բխում է Իրանի շահերից, հետևաբար Իրանում որոշում կայացնողները ևս շահագրգիռ են»,-հավելեց բանախոսը:
15:27
14:27
13:48
13:22
13:04
13:19
12:43
12:17
11:42
11:14
10:43
10:19
09:39
09:18
09:02
17:02
16:38
16:18
16:07
16:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01